Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի հարձակվող Ֆյոդոր Սմոլովը շուտով կամուսնանա: Այսպիսի տեղեկություն են տարածել ռուսական մի շարք լրատվամիջոցներ: Ամենաուշագրավն այն է, որ 29-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի 17-ամյա թոռնուհին է` Մարիա Յումաշևան:

Հարսանիքը կկայանա հաջորդ տարի, երբ Մարիան ավարտի դպրոցը և դառնա չափահաս: Աղբյուրները նշում են, որ Սմոլովը լավ հարաբերությունների մեջ է աղջկա ընտանիքի հետ, ու նրանց տարիքային տարբերությունը խնդիր չէ: