13:46 15.01.2020
Փարիզի ՊՍԺ ակումբի հարձակվող Նեյմարը գաղտնի սիրային կապի մեջ է ռուս մոդել Կատերինա Սաֆարովայի հետ: Այս մասին տեղեկացրել է բրիտանական The Sun-ը` նշելով, սակայն, որ տեղեկությունը տրամադրած աղբյուրը չի ցանկացել բացահայտվել:
«Հասարակական վայրերում նրանք ներկայանում էին իբրև ընկերներ, բայց շատերը գիտեն նրանց սիրային կապերի մասին»,- նշել է անանուն աղբյուրը:
Ի դեպ, Կատերինան նաև ներկա է եղել Նեյմարի ծննդյան արարողությանը, որը բրազիլացին նշել էր Փարիզում: 21-ամյա Սաֆարովան «Ինստագրամում» 168 հազար հետևորդ ունի, այդ թվում` Նեյմարը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի ամռանը Նեյմարը հայտնվեց սկանդալի կենտրոնում: Մոդել Նաժիլա Տրինդադին նրան մեղադրում էր սեռական բռնություն գործադրելու մեջ: Նեյմարն իր մեղքը չընդունեց, իսկ մի քանի ամիս անց գործ հարուցվեց Տրինդադիի նկատմամբ: Նրան մեղադրեցին խաբեության, խարդախության և զրպարտության համար:
09:40 19.08.2025
Ռուբիո. Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը կպահանջի զիջումներԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու կողմերից էլ զիջումներ անել, և նման արդյունքը կարող է «նույնիսկ անարդար» լինել։ «Պատերազմը դադարեցնելու ցանկացած բանակցություն կպահանջի երկու կողմերից էլ տալ, այլ ոչ թե պարզապես ստանալ։ Ըստ էության, այստեղ ոչ մի կողմ 100 տոկոս չի ստանա։ Յուրաքանչյուր կողմ ստիպված կլինի որոշակի […] ...
09:30 19.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:25 19.08.2025
Զելենսկի. Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կձևավորվեն 7-10 օրվա ընթացքումՈւկրաինայի անվտանգության երաշխիքները, ինչպես սպասվում է, կձևակերպվեն և թղթի վրա կդրվեն 7-10 օրվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո։ «Այս ամենը ինչ-որ կերպ կամրագրվի թղթի վրա 7-10 օրվա ընթացքում», -ասել է նա։ Զելենսկին մանրամասնել է, որ երաշխիքները ունեն երեք հիմնական բաղադրիչ՝ ուկրաինական բանակի զինումը, դաշնակիցների պարտավորությունները և Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի […] ...
09:15 19.08.2025
Թրամփը հայտարարել է, որ սկսել է պատրաստվել Պուտինի և Զելենսկիի հանդիպմանըՎաշինգտոնի աշխատակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սկսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որին, ինչպես սպասվում է, կհաջորդեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններ։ «Եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ Սպիտակ տանը հանդիպումներից հետո ես զանգահարեցի նախագահ Պուտինին և սկսեցի նախապատրաստվել նախագահ Պուտինի և Զելենսկիի միջև հանդիպմանը։ […] ...
09:06 19.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ ...
09:00 19.08.2025
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհՕգոստոսի 19-ին, ժամը 03:27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից […] ...