15:24 12.12.2017
SHANTNEWS լրատվականն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ տարածք բուսական ծագման մթերքների ներմուծման կարգը և պահանջները փոփոխության են ենթարկվել:
Բուսական ծագման մթերք ներմուծելու համար տրվող թույլտվությունը նախկինում կոչվում էր ներմուծման բուսասանիտարական հավաստագիր, այժմ՝ կարանտին հսկողության ակտ:
«Տնտեսվարողը դա պետք է ստանա ՀՀ սահմանային հսկիչ կետում: Դա անվճար է, եթե լաբարատոր փորձաքննության անհրաժեշտություն չկա»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը:
Վերջինիս խոսքով՝ եթե ներմուծվող ապրանքի քաշը գերազանցում է 5 կգ-ն, ապա պետք է այդ փաստաթուղթը արտահանող երկրի հավաստագիրը լինի: Նիկոյանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք այս նոր կարգը շուկայում առանձին տնտեսվարողներին գերիշխող դիրքի առավելություն չի ընձեռի և գին թելադրելու հնարավորություն չի տա: Ի պատասխան հարցման՝ տեսչության պետը պատասխանեց.
«Դա ընդհանրապես կապ չունի շուկայի կարգավորման և այլ անձանց հետ: Այդ նախաձեռնությունը ՀՀ-ի կողմից չի եղել, դա պայմանավորված է ԵՏՄ-ի կողմից ընդունված միասնական փաստաթղթի հետ և դա գործում է բոլոր 5 անդամ պետությունների համար, բոլորի համար նույն կանոններն են սահմանված: Դա կապ չունի որևէ առևտրային և մրցակցային հարաբերությունների հետ»:
ՍԱՊԾ պաշտոնյան տեղեկացրեց նաև, որ կարանտին հսկողության ակտը անվճար տրվող փաստաթուղթ է: Այսինքն՝ պետական տուրք և այլ գումարներ չեն գանձվում:
«Եթե 500 կգ-ը գերազանցում է, նոր ծառայությունների մատուցման գումար է գանձվում, շատ փոքր քանակությամբ: Բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է մեկ մեքենայի համար ընդհանուր: Կարող է դա լինել 20 տոննա, նույնիսկ կարող է պարունակել տասնյակ տեսակի մրգեր, բանջարեղեններ: Այսինքն եթե մեկ մեծ մեքենայով ներմուծվում է մի տասը տեսակի մրգեր, բանջարեղեններ, այդ ամբողջի համար պահանջվում է մեկ հավաստագիր, որտեղ նշվում է բոլոր տեսականին ու քանակը»,-նշեց Նիկոյանը:
Նա պարզաբանեց նաև, որ իրենք տեղեկություն ունեն, որ Վրաստանում այդ փաստաթուղթը ձեռք բերելը վճարովի է՝ մոտ 10 հազար դրամի չափով: Իսկ ընդհանրապես հավաստագրի գործողության ժամկետը միջազգային չափորոշիչներով նախատեսված է տրամադրել 14 օրով, սակայն ԵՏՄ տարածքում որոշված է 30 օր: Այսինքն, եթե սերտիֆիկատը քաղաքացին վերցրել է Վրաստանից և մուտք է գործել Հայաստան, մեկ ամիս հետո անվավեր է ճանաչվում:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...