16:20 18.01.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը խորհրդարանում այսօր հայտարարեց՝ չի կարող ելույթով հանդես չգալ, քանի որ քննարկումներըտ վերաբերում են պատմության այն էջին, որին ականատես է եղել նաև ինքը, այն է՝ Արցախյան ազատամարտի տարիներին: Միքայելյանը շեշտեց՝ Ադրբեջանի իշխանությունների իմացությամբ իրականացված հայկական ջարդերը 1915թ. Հայոց ցեղասպանության շարունակությունն էին, նույն ձեռագիրն էր, նույն գործելաոճը:
Պատգամավորն ասաց՝ ինքը տեսել է Մարաղայի կոտորածից մազապուրծ եղածներին, տեսել է դժվարություններ, դեպքեր, որ անհնար է մոռանալ:
«Երբ վիրավոր հիվանդանոցում էի, մի կնոջ էին բերել Մարաղայից: Նրան ազերիները կապել էին մեքենայից, քարշ տվել, մարմինը մաշվել էր, մնացել էին ոսկորները: Բժիշկների ջանքերի շնորհիվ այդ կինը ողջ մնաց: Նման վերաբերմունքի էին արժանանում ոչ միայն կենդանի մարդիկ, այլև մեր նահատակված ընկերները: Փոխանակության ժամանակ մեր զոհերի դիակներն այն աստիճանի հոշոտված էին լինում, որ անհնար էր լինում տարբերել»,- ասաց նա:
Միքայելյանը պնդեց՝ քաղաքակիրթ մարդկությունը պետք է գնահատական տա կատարվածին և իր աջակցությունը հայտնի ցեղասպանության ու ահաբեկչության դեմ պայքարի ելած հայ ժողովրդին:
Պատգամավորը շեշտեց՝ հայ ժողովուրդն իր կաշվի վրա է զգացել այս ամենը, ուստի իրավունք ունի աշխարհից պահանջելու ոչ միայն կատարվածի դատապարտում, այլև կրկնությունը բացառելուն միտված գործուն քայլեր:
Միքայելյանը նշեց, որ պետք է հույս չունենալ, թե ժամանակը կարող է փոխել ցեղասպաններին:
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...