Սետյենի առաջին խաղն ու առաջին հաղթանակը դժվար ստացվեցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+26.09 oC

Սետյենի առաջին խաղն ու առաջին հաղթանակը դժվար ստացվեցին

09:52 20.01.2020

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Գրանադա»-ին։ Այս հանդիպումն առաջինն էր Կիկե Սետյենի համար՝ որպես կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ։

Խաղը շատ ծանր դասավորվեց տանտերերի համար։ «Բարսելոնա»-ն երկար ժամանակ չէր կարողանում բացել հանդիպման հաշիվը։ 69-րդ րոպեին Խերման Սանչեսը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից՝ թողնելով «Գրանադա»-ին 10 ֆուտբոլիստներով։  Եվ միայն դրանից հետո կատալոնացիները կարողացան աչքի ընկնել: 76-րդ րոպեին միակ գոլը խփեց Լիոնել Մեսսին։ «Բարսելոնա»-ն  հաղթեց 1-0 հաշվով։ «Բարսելոնա»-ն այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 43-ի ու դարձյալ կիսում է առաջին տեղը Մադրիդի «Ռեալ»-ի հետ։

«Կարծում եմ՝ հիանալի խաղ էր: Թերևս առաջին խաղակեսում մեզ պակասում էր վստահությունը: «Գրանադա»-ն լավ պաշտպանվեց, բացի դրանից, եղանակը տհաճ էր. քամին փչում էր, դանդաղեցնում էր գնդակի ընթացքը: Մեսսին արեց այն, ինչ անում է ամբողջ կյանքում: Դա է իրականությունը: Նա փոխեց խաղի ելքը, որը մեզ համար անհաջող էր դասավորվում»,- խաղից հետո նշել Կիկե Սետյենը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիո. Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը կպահանջի զիջումներ

09:40 19.08.2025

Ռուբիո. Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը կպահանջի զիջումներ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու կողմերից էլ զիջումներ անել, և նման արդյունքը կարող է «նույնիսկ անարդար» լինել։ «Պատերազմը դադարեցնելու ցանկացած բանակցություն կպահանջի երկու կողմերից էլ տալ, այլ ոչ թե պարզապես ստանալ։ Ըստ էության, այստեղ ոչ մի կողմ 100 տոկոս չի ստանա։ Յուրաքանչյուր կողմ ստիպված կլինի որոշակի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:30 19.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Զելենսկի. Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կձևավորվեն 7-10 օրվա ընթացքում

09:25 19.08.2025

Զելենսկի. Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կձևավորվեն 7-10 օրվա ընթացքում

Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, ինչպես սպասվում է, կձևակերպվեն և թղթի վրա կդրվեն 7-10 օրվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո։ «Այս ամենը ինչ-որ կերպ կամրագրվի թղթի վրա 7-10 օրվա ընթացքում», -ասել է նա։ Զելենսկին մանրամասնել է, որ երաշխիքները ունեն երեք հիմնական բաղադրիչ՝ ուկրաինական բանակի զինումը, դաշնակիցների պարտավորությունները և Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի […] ...

Թրամփը հայտարարել է, որ սկսել է պատրաստվել Պուտինի և Զելենսկիի հանդիպմանը

09:15 19.08.2025

Թրամփը հայտարարել է, որ սկսել է պատրաստվել Պուտինի և Զելենսկիի հանդիպմանը

Վաշինգտոնի աշխատակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սկսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որին, ինչպես սպասվում է, կհաջորդեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններ։ «Եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ Սպիտակ տանը հանդիպումներից հետո ես զանգահարեցի նախագահ Պուտինին և սկսեցի նախապատրաստվել նախագահ Պուտինի և Զելենսկիի միջև հանդիպմանը։ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

09:06 19.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ ...

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ

09:00 19.08.2025

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ

Օգոստոսի 19-ին, ժամը 03:27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից […] ...

BACK_TO_TOP