Կառավարությունը գազի ներկրման այլընտրանքային տարբերակներ է քննարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+24.09 oC

Կառավարությունը գազի ներկրման այլընտրանքային տարբերակներ է քննարկում

20:50 20.01.2020

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել են «Պետական ֆինանսների կառավարման համակարգի  2019-2023թթ․-ի բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով քննարկմանը: Նախարարն ու փոխվարչապետն անդրադարձել են վերջին օրերին քննարկվող գազի գնի բարձրացման հարցին և ասել, որ մինչև ապիլի 1-ը սակագինը չի փոխվելու:

Որպեսզի Հայաստանի պետական բյուջեն լինի ավելի թափանցիկ, գործընկեր կառույցների ու երկրների համագործակցային պատրաստակամությունն էլ ավելի հստակ, փոխվարչապետի և ֆինանսների նախարարի հետ քննարկման սեղանի շուրջ են միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Սեղանին «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023թթ․-ի բարեփոխումների ռազմավարությունն է», որը կառավարությունը հաստատել է նոյեմբերին:

Կառավարության նախաձեռնած համաժողովը պետական ֆինանսների կառավարման բնագավառում թափանցիկության և ներառականության ապահովմանն է ուղղված նաև: Քննարկումներ, հարցուպատասխաններ, փորձի փոխանակում, այսպիսի հանդիպումներ էլի են լինելու: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ  պետական պաշտոնյաները թիրախային կետերն են առանձնացնում:

Համաժողովի օրակարգից դուրս, հանրային քննարկման օրակարգում վերջին օրերին հայնտված գազի գնի բարձրացման հարցի շուրջ ևս հարցեր հնչեցին: Գազի գնի բարձրացման հայտ դեռ ներկայացված չէ: Ապրիլի 1-ից հետո գուցե և հայտ լինի՝ ընկերությունը անվտանգության և արդյունավետ աշխատանքի համար ներդրումներ պետք է անի: Հունվարի 20-ի դրությամբ որևէ պայմանավորվածություն չունեն: Եվ քանի դեռ հայտը չկա, խոսել բարձրացման հավանական չափերի մասին, ճիշտ չէ: Այդպես կարծում է փոխվարչապետը: Վստահեցնում է՝ եթե հիմնավորված հայտ լինի, ու գինը բարձրանա, Կառավարությունը ևս իր դիրքորոշումը կհայտնի:

Ֆինանսների նախարարն էլ հստակեցնում է, թե կառավարության դիրքորոշումն ինչպիսին կարող է լինել: Այս պահին հստակ է միայն այն, որ «Գազպրոմ Արմենիան» օպտիմալացման է գնում: Բայց անկախ այդ օպտիմալացումից ու նաև սակագնի փոփոխության հարցից, կառավարությունը քննարկում է նաև այլընտրանքային ՝ մասնավորապես թուրքմենական և իրանական գազի տարբերակները: Մհեր Գրիգորյանը պարզաբանում է՝ այդպիսի քննարկումները երկար են տևում, Ռուսաստանի հետ պայմանավորվածություն ձեռքբերելու հարցն էլ է քննարկումների սեղանին, փորձագիտական վերլուծությունների փուլում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

22:44 12.07.2025

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

22:20 12.07.2025

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

22:09 12.07.2025

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Հունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...

BACK_TO_TOP