Մեզ հրամայված է չխառնվել, թող կոտորեն. ադրբեջանցի գործիչները` Բաքվում հայերի ջարդերի մասին  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.33 oC

Մեզ հրամայված է չխառնվել, թող կոտորեն. ադրբեջանցի գործիչները` Բաքվում հայերի ջարդերի մասին 

15:10 21.01.2020

1990 թ. հունվարի Բաքվի հայերի ջարդերի մասին վկայել են ոչ միայն հայ, ռուս և այլազգի ականատեսները, այլ նաև իրենց ելույթներում ջարդերի իրականացման փաստն արձանագրել են մի շարք ադրբեջանցի գործիչներ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Այսօր Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն փորձում են մոռացության տալ այս փաստերը, այլև ակնհայտորեն կեղծ և իրականության հետ որևէ առնչություն չունեցող հակագիտական թեզերի միջոցով մեղավորությունը փորձում են բարդել հայերի վրա: Անգամ 1990թ. հունվարի 20-ի իրադարձությունները, երբ Բաքվի փողոցներում զինված բախում է եղել խորհրդային ներքին զորքերի զինծառայողների և զինված ադրբեջանցիների խմբերի միջև՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից օգտագործվում է հակահայկական ատելության քարոզի սերմանման նպատակով:

1988-1990 թթ. Խորհրդային Ադրբեջանում հայերի ջարդերը ուղեկցվում էին հակահայկական ատելության և ռասիզմի քարոզով, որն իրականցվում էր թե՛ ընդդիմադիր ուժերի կողմից, թե՛ պետական մակարդակով։ 1990թ. հայերի կազմակերպված ջարդերի սկսվելու նախօրեին՝ հունվարի 12-ին, «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» (ԱԺՃ) շարժման ներկայացուցիչ Նեյմաթ Փանահլին, հանդես գալով տեղական հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ Բաքուն լի է անօթևան փախստականներով, իսկ «հազարավոր հայեր մինչև հիմա ապրում են հարմարավետության մեջ»: Հունվարի 13-ին ԱԺՃ-ն կազմակերպել էր հանրահավաք, որի ընթացքում շուրջ 50 հազարանոց ամբոխը վանկարկել է հայատյաց կարգախոսներ. «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի»: Հանրահավաքի ժամանակ ԱԺՃ առաջնորդ, հետագայում Ադրբեջանի երկրորդ նախագահ (1992-1993 թթ.) Աբուլֆազ Ալիևը (Էլչիբեյ) ներկայացրել է ԱԺՃ-ի պահանջները՝ 1990թ․ մայիսի 28-ին ԽՍՀՄ-ից դուրս գալու հանրաքվե անցկացնել, խզել բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ և կազմալուծել ԼՂԻՄ-ը: Հանրահավաքից հետո ամբոխը՝ խմբերի բաժանված, ԱԺՃ-ի ակտիվիստների ղեկավարությամբ սկսել է տուն առ տուն  քաղաքը «մաքրել» հայերից:

Հայերի հունվարյան ջարդերը կազմակերպվել և իրականացվել են ԱԺՃ շարժման անդամների կողմից՝ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության թողտվությամբ և հրահրմամբ: Սրա մասին են փաստել ոչ միայն հայ, ռուս և այլազգի ականատեսները, այլև հենց ադրբեջանցիներ, այդ թվում՝ ԱԺՃ-ի որոշ նախկին անդամներ:

Ադրբեջանի ԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Աբդուլրահման Վեզիրովն իր հարցազրույցներից մեկում ընդունել է, որ Բաքվում հայերի ջարդեր են իրականացվել:

Ա. Վեզիրովի խոսքում նկատվում է մեղադրանք՝ ուղղված «Ժողճակատ»-ին: 1989 – 1991թթ. Ադրբեջանի ԽՍՀ Պետանվտանգության կոմիտեի ղեկավար Վագիֆ  Հուսեյնովն ասել է, որ Բաքվում անկարգությունները մանրակրկտորեն նախապատրաստվել էին «Ժողովրդական ճակատի» կողմից:

ԱԺՃ-ի որոշ անդամներ իրենց հերթին նույնպես ընդունել են ջարդերի իրականացման փաստը՝ դրա համար մեղադրելով ԱԽՍՀ իշխանություններին, իսկ ԱԺՃ նախկին անդամ Արիֆ Յունուսովը՝ Հեյդար Ալիևին:

ԱԺՃ փոխնախագահ Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի ԽՍՀ մշտական ներկայացուցչությունում լրագրողներին հայտնել է, որ հայերի ջարդերը նախապես պլանավորել էին «իշխանությունները»՝ ընտրությունները տապալելու համար, որի արդյունքում, ըստ նրա պնդման, ԱԺՃ-ն խորհրդարանական ճանապարհով կստանար իշխանությունը: Ադրբեջանական կայքերից մեկը տարածել է Է. Մամեդովի մամուլի ասուլիսի ձայնագրությունը, որից պարզ է դառնում, որ վերջինս հայերի ջարդերի կազմակերպման, իրագործման և կանխման ուղղությամբ որևէ քայլ չանելու համար մեղադրում է ոչ միայն ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին, այլ նաև անմիջականորեն Ադրբեջանի ԽՍՀ իշխանություններին:

Մասնավորապես Է. Մամեդովը նշում է, որ հունվարի 13-ին ինքը տեղեկություն է ստացել, որ ժամը 13:00-ին Բաքվում սկսվելու են հայերի կազմակերպված ջարդեր, դրա մասին ինքը տեղյակ է պահել ԱԽՍՀ ներքին գործերի նախարար Ա. Մամեդովին: Է. Մամեդովը նշում է, որ, չնայած բոլորը տեղյակ էին, որևէ քայլ չի իրականացվել ջարդերը կանխելու ուղղությամբ:

Նա նշել է նաև. «Ես անձամբ ականատես եղա, թե ինչպես երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի․ հավաքվեց ամբոխը, նրանց վրա բենզին լցրեցին ու այրեցին: Իսկ դրանից 200 մետր հեռավորության վրա Նասիմի շրջանի ոստիկանական բաժանմունքն էր, և այնտեղ շուրջ 400-500 ներքին զորքերի զինծառայողներ կային, որոնք մեքենաներով անցնում էին այդ այրված դիակներից 20 մետր հեռավորության վրա, և ոչ ոք շրջանի շրջափակման ու ամբոխը ցրելու փորձեր չձեռնարկեց»:

Ակնհայտ է, որ Է. Մամեդովն իր հայտարարությամբ փորձում է հերքել հայերի ջարդերի իրականացմանն ԱԺՃ-ի ու անձամբ իր մեղավորությունը և դրանով ողջ մեղավորությունը բարդել միայն իշխանությունների վրա: Նույն պատկերը նաև Ա. Վեզիրովի հայտարարության մեջ է նկատվում՝ այս անգամ արդեն ողջ մեղավորությունը ԱԺՃ-ի վրա բարդելու միջոցով: Երկու կողմերի հայտարարությունները, սակայն, ևս մեկ անգամ փաստում են, որ Բաքվում հայերի ջարդերը եղել են կազմակերպված, նախապես ծրագրված, և այդ ամենի համար մեղավորությունը հավասարապես կրում են թե՛ Ադրբեջանի իշխանությունները, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները:

Ջարդերին իշխանությունների չմիջամտելու մասին են վկայել նաև ադրբեջանցի իրավապաշտպան Արզու Աբդուլլաևան ու գրող Յուսիֆ Սամեդօղլուն: Աբդուլլաևայի վկայության համաձայն՝ երբ ինքը դիմել է ոստիկաններին՝ հայերին ադրբեջանցիների ամբոխից պաշտպանելու համար, լսել է «մեզ հրամայված է չխառնվել» պատասխանը: Սամեդօղլուի խոսքերով՝ ինքը զանգահարել է Կոմկուսի Կենտկոմ և խնդրել միջամտել, սակայն լսել է «թող կոտորեն» պատասխանը:

ԱԺՃ նախկին անդամ, իրավապաշտպան, քաղաքական էմիգրանտ, 1992-1993թթ․ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահի վարչակազմի տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Արիֆ Յունուսովը 2018թ. հունվարի 20-ին ադրբեջանական «Օբյեկտիվ» առցանց հեռուստատեսության հրապարակած հարցազրույցում պնդում է, որ 1990թ․ Բաքվի հայկական ջարդերն ու «Սև հունվարը» կազմակերպվել են Հեյդար Ալիևի հրահանգով՝ հետագայում նրա իշխանության գալու նպատակով: Ըստ Ա. Յունուսովի՝ ԱԺՃ ղեկավարներից Նեյմաթ Փանահլին Հեյդար Ալիևի կամակատարն էր: Նրա խոսքերով՝ այս ամենի մասին Մոսկվան տեղյակ էր, բայց չէր կանխում հայկական ջարդերը, և իրադարձություններն օգտագործեց խորհրդային զորքերը Բաքու մտցնելու համար:

Հատկապես կարևոր է Ա. Յունուսի վկայությունը, որ ջարդերի օրերին իր կինը՝ Լեյլա Յունուսը, ԱԺՃ գրասենյակներում տեսել է սպանվելու ենթակա հայերի ցուցակներ՝ նրանց հասցեներով: Լ. Յունուսը քննադատել է ԱԺՃ ղեկավարներին, նշել, որ նրանք Եվրոպայում փորձում են ցույց տալ, թե ԱԺՃ-ն ժողովրդավարական ուժ է, սակայն նրանք Բաքվում հայերի ջարդեր են կազմակերպում: Սա իր հերթին ցույց է տալիս «Ժողճակատի» անմիջական մասնակցությունը ջարդերին, և ջարդերի նախապես պլանավորված լինելը:

Գոհար Գրիգորյան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. օգնության են հասել փրկարարները

22:52 17.05.2025

Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 17-ին, ժամը 18:49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Պարզվել է, որ Տավուշի ջրամբարի ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...

Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժած

22:39 17.05.2025

Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժած

Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Էվելինա Ս․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ռաֆիկ Ա․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես […] ...

Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցը

22:26 17.05.2025

Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցը

Երեկ Տիրանայում Հայաստանի վարչապետը շփումներ ունեցավ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: Սա առաջին անգամ էր այն պահից ի վեր, երբ երկու կողմերը հայտարարեցին, որ տեքստը վերջնականացված է, սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է դնում: Վարչապետի այդ հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է  անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա […] ...

Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը

22:12 17.05.2025

Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Ռուդոլֆ Փաշիկյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Յաշ Բհարադիա (Հնդկաստան) 3-րդ տեղ՝ Էրիկ Չաքրյան (Հայաստան): Միջազգային վարպետի նորմա լրացրեցին Ռուդոլֆ Փաշիկյանը և Յաշ Բհարադիան: ...

SHANTNEWS

22:00 17.05.2025

SHANTNEWS

Երևանում Ուկրաինայի քաղաքացին «BMW»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը․ նա շտապում էր օդանավակայան, որպեսզի կանխի ընկերուհու մեկնումը երկրից

21:52 17.05.2025

Երևանում Ուկրաինայի քաղաքացին «BMW»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը․ նա շտապում էր օդանավակայան, որպեսզի կանխի ընկերուհու մեկնումը երկրից

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Վադիմ Ուշակովը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ […] ...

BACK_TO_TOP