23:25 23.01.2020
Aravot.am-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի Չինարի գյուղում կնոջը խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալված տղամարդը գյուղապետարանի աշխատակից է, շատ համերաշխ է եղել կնոջ հետ: Նրանք ունեն երեք անչափահաս երեխա, ապրում էին առանձին: Կասկածյալի հայրը մահացել էր ավելի վաղ, նա ունի երկու քույր ու գյուղում իրենից առանձին ապրող մայր: Սպանվածը ուսուցչուհի էր, տարրական դասարաններում էր դասավանդում:
Aravot. am-ի տեղեկություններով՝ Չինարիում բոլորը շոկի մեջ են, որովհետև որևէ վատ բան այդ ընտանիքի մասին չեն լսել, լրատվամիջոցներից են տեղեկացել, որ ամուսինն է կասկածվում սպանության համար: Մեր զրուցակիցը հայտնեց, որ գյուղում տարածված էր, որ կինը ինքնասպանություն է գործել, պատճառների մասին չէին հասցրել իմանալ, ոստիկանները տաք հետքերով բռնել են ամուսնուն: Սպանված կինը Չինարիի հարևան գյուղից էր՝ Մովսես գյուղից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախնական տվյալներով՝ խանդի հողի վրա 31-ամյա տղամարդը հակի թելով խեղդամահ էր արել կնոջը, ապա դանակով կտրել թելը՝ հետագայում իրավապահներին մոլորեցնելու համար։
14:21 27.07.2025
Ռուբիոն կարծում է, որ Վենսը կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2028 թվականինԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարող է դառնալ պետության ղեկավարի թեկնածու 2028 թվականի ընտրություններում: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ Ջ.Դ.-ն հիանալի թեկնածու կլինի», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Ռուբիոյին նաև հարցրել են, թե արդյոք նա պլանավորում է առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում: «Երբեք չգիտես, թե ինչ է սպասվում […] ...
14:06 27.07.2025
Աթենքում կկայանա ըմբշամարտի Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը, Հայաստանի հավաքականի կազմերը հայտնի ենՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կկայանա Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը։ Ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի կազմերը. Հունահռոմեական ոճ 45 կգ Արարատ Ավետիսյան 48 կգ Մարտին Մանջիկյան 51 կգ Մարատ Աճեմյան 55 կգ Մերուժան Մխիթարյան 60 կգ Զավեն Մեժլումյան 65 կգ Ջանես Նազարյան 71 կգ Ռոման Ուսոյան 80 կգ Հայկ Մեղրիյան 92 կգ […] ...
13:50 27.07.2025
Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Ա․-ն իր վարած մոտոցիկլով կորցրել է կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Ղևոնդ Հ․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու ոստիկանները: Վթարի փաստով Աբովյանի քննչական […] ...
13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...