17:20 24.01.2020
ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Վ. Ղ.-ի վերաբերյալ կայացված դատավճիռը բեկանելու հարցով:
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. օգոստոսի 5-ի դատավճռով Վ. Ղ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար և դատապարտվել ցմահ ազատազրկման:
Դատարանը հիմնավորված է համարել, որ 2003թ. մարտի 27-ին Վ. Ղ.-ն սկզբից մեկ այլ անձի հետ, ապա միայնակ՝ Է. Մ-ին ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս, ինչի հետևանքով ստացված բազմաթիվ վնասվածքներից Է. Մ.-ն տեղում մահացել է, իսկ Վ. Ղ.-ն դեպքի վայրից հեռացել է:
Դատավճիռը հետագայում մի քանի անգամ բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ, ՀՀ վճռաբեկ դատարաններում, սակայն տարբեր պատճառաբանություններով, այդ թվում նաև բողոքարկման դատավարական ժամկետների բացթողնման, թողնվել է անփոփոխ:
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. հուլիսի 26-ի որոշմամբ՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչվելու հիմքով, Վ. Ղ.-ի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. օգոստոսի 5-ի դատավճիռը համապատասխանեցվել է 2011թ. մայիսի 23-ին «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-143-Ն օրենքով ընդունված և 2011թ. մայիսի 25-ին ուժի մեջ մտած ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին, իսկ դատավճռով նշանակված պատիժը թողնվել է անփոփոխ:
ՀՀ գլխավոր դատախազությունում գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ Դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, իսկ դատավարական իրավունքի հիմնարար խախտումների արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:
Մասնավորապես՝ կրկնակիության ինստիտուտի ապաքրեականացման կապակցությամբ վերանայելով կայացված դատավճիռը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Վ. Ղ.-ի մեղադրանքից հանել է կրկնակիության ծանրացուցիչ հանգամանքը, այն է՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը, որից հետո առանց հիմնավոր պատճառաբանության, նրա արարքը համապատասխանեցրել է ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին:
Մինչդեռ Վ. Ղ-ն ենթակա չի եղել պատժի ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, քանի որ վերջինս իրեն վերագրված հանցանքը կատարել է 2003թ. մարտի 27-ին, այսինքն՝ 1961 թվականին ընդունված ՀՀ Քրեական օրենսգրքի գործողության ժամանակ: Այդ օրենսգրքով սպանությունը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարելը չի հանդիսացել սպանության ծանրացուցիչ (որակյալ) հանգամանք: Որպես ծանրացուցիչ հանգամանք այն քրեականացվել է 2003 թվականին ընդունված ՀՀ Քրեական օրենսգրքով:
ՀՀ սահմանադրական դատարանի 2018թ. հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն այնքանով, որքանով ժամկետային սահմանափակում է նախատեսում անձի իրավական վիճակի բարելավմանն ուղղված առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման համար, ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր: Դրա արդյունքում անձի վիճակը բարելավող հիմքով բողոք բերելու լիազորությամբ օժտված անձինք այլևս կաշկանդված չեն բողոք բերելու համար նախատեսված ժամկետային սահմանափակմամբ:
Ելնելով գործի վերոնշյալ փաստական հանգամանքներից, ինչպես նաև հիմնվելով ՍԴ նշված որոշման վրա՝ Վ. Ղ.-ի վերաբերյալ ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 5-ի դատավճիռը բեկանելու պահանջով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել է վերաքննիչ բողոք:
21:27 16.06.2025
Ընթազքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...
21:18 16.06.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններՀունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...
21:12 16.06.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններինՊետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի […] ...
21:04 16.06.2025
Հունիսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիբոյեդովի փ. 21/5-60 շենքեր, Ադոնցի փ. 21/2-21/3 շենքեր, Արղության փ. 29-40 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. «Արփա Սևան» ԲԲԸ, Շրջանցիկ Թունել՝ «Ջերմատնային տնտեսությունների վարչություն» ոչ բնակիչ-բաժանորդ, «Հայ արիներ» Հայկազունների ազգային […] ...
20:55 16.06.2025
«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդայի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 27-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել միայն պորտուգալական ակումբներում` «Ֆեյրենսեում», «Լեյրիայում», «Ռիու Ավեում», «Բրագայում» և այլուր։ Նա 2024/25 մրցաշրջանում եղել է «Ֆեյրենսեի» ավագը, 32 խաղում գոլային փոխանցում է գրանցել։ ...
20:46 16.06.2025
Իսրայելը թիրախավորել է Իրանի պետական հեռուստաընկերությունըԻսրայելը հարված է հասցրել Իրանի պետական հեռուստաընկերության շենքին: Ավիահարվածի պատճառով ընդհատվել է ուղիղ հեռարձակումը: Այս մասին հայտնել է Mehr լրատվականը: Նշվում է, որ շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ուղիղ հեռարձակումների կադրերը ցույց էին տալիս հեռարձակողի գլխավոր գրասենյակին հասցված մեծ վնասը։ Հրդեհից առաջացած ծուխը տեսանելի էր քաղաքի որոշ հեռավոր շրջաններից։ ...