13:50 25.01.2020
Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեղ, որ 2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացել է մինչև 68 հազար դրամ։ Դրա արդյունքում, ըստ Փաշինյանի, միջինը 20%-ով բարձրացել է մոտ 130 հազար աշխատողի աշխատավարձ:
Իսկ 2020 թվականի հունվարի 1-ից, ինչպես նշեց վարչապետը, համահարթ եկամտահարկի համակարգի գործարկման արդյունքում շուրջ 272 հազար քաղաքացու աշխատավարձ կբարձրանա: Այս ամենի արդյունքում քաղաքացիների կողմից հավելյալ տնօրինվող գումարի չափը, ըստ նրա, կավելանա ամսեկան 2.5-ից 4 միլիարդ դրամով:
Փրկարար ծառայության շարքային անձնակազմի միջին աշխատավարձը 85-90 հազար դրամից բարձրացվել է մինչև 130 հազար դրամ: Այս մասին իր 100 փաստը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նույն տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 1-ից 99 անտառապետի և 512 անտառապահի աշխատավարձը բարձրացվել է 20%-ով: Աշխատակիցները, ըստ Փաշինյանի, առաջին անգամ ապահովվել են ամառային և ձմեռային արտահագուստով:
2018-ի ընթացքում Կառավարությանը հաջողվել է 2017-ի համեմատ 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը, որը նախորդ տարվա տվյալներով գնահատվում է 23.5%, ինչն ամենացածրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում: Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ծայրահեղ աղքատների թիվը 2017-ին արձանագրված 1.2%-ից նվազել է մինչև 1%: Վարչապետը հիշեցրեց, որ իրենց կառավարության ծրագրով իրենք նախատեսում են Հայաստանում վերացնել ծայրահեղ աղքատությունը։
«Շտապօգնության, մարզադպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների շուրջ 5000 աշխատողի աշխատավարձ է բարձրացել և բարձրանում»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը։
Մարզամշակութային հիմնարկների աշխատակիցները կունենան նաև առողջապահության ապահովագրություն:
Վերջին 2 տարվա ընթացքում պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող հաստատություններում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանք չկատարած աշխատողների և նրանց անվամբ ձևակերպված աշխատավարձերի արձանագրված հափշտակության կամ կոռուպցիոն այլ դեպքերի վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 254 քրեական գործ, որից 129-ը վերաբերել են կրթական հաստատություններում գրանցված աշխատողներին:
Հարուցված քրեական գործերով, ըստ Փաշինյանի, բացահայտվել են 543 գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանքը չկատարած անձինք․ նրանցից 222-ը եղել է կրթական հաստատություններում գրանցված աշխատող:
22:11 14.05.2025
Լիբիայում բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդԼիբիայի մայրաքաղաքում չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած զինված բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, մոտ 70-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Տրիպոլիի առողջապահության վարչության ներկայացուցիչ Մոհամմեդ Աբդել Վահաբը։ Նրա խոսքով, ինչպես մեջբերում է Libya Press գործակալությունը, զոհվածների թվում կան «հինգ զինյալներ և մեկ քաղաքացիական անձ՝ օտարերկրացի»։ Գործակալության տվյալներով՝ խոսքը Եգիպտոսից եկած աշխատողի մասին է, որը […] ...
21:48 14.05.2025
ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժածՄայիսի 10-ին, ժամը 17:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարահի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում, «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...
21:34 14.05.2025
Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժելՖրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի կենդանաբանական այգում կայծակի հարվածից առնվազն 13 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Le Parisien թերթը։ Զոհերի թվում կան երեխաներ։ Բացի այդ, Գերմանիայից մեկ կին գտնվում է ծանր վիճակում։ Նշվում է, որ կենդանաբանական այգու ենթակառուցվածքները և կենդանիները չեն վնասվել։ ...
21:21 14.05.2025
Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել էՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...
21:10 14.05.2025
AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկմանՄավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...