11:14 26.01.2020
Հունվարի 26-ին, ժամը 02:29-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի ՔՇՀ-4 թիվ 16 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։55-ին, մարվել՝ 03։18-ին:
Բնակարանի հյուրասենյակում այրվել են գորգ, բազկաթոռ, հատակը (մոտ 2 քմ), իսկ ննջասենյակում՝ անկողին:
14:30 17.05.2025
Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի Թագավորությանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ. ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Նորվեգիային Սահմանադրության օրվա առթիվ. «Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի Թագավորությանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական սկզբունքներին ընդհանուր հանձնառությունը և ակնկալում է խորացնել համագործակցությունը Նորվեգիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով: Խաղաղություն և բարգավաճում ենք մաղթում Նորվեգիայի բարեկամ ժողովրդին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում: ...
14:20 17.05.2025
Հրդեհ Վանաձոր քաղաքում․ փրկարարները շենքից տարհանել են 15 բնակչիՄայիսի 17-ին՝ ժամը 09:27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի շքամուտքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի առաջին և երկրորդ հարկերի միջակայքում էլեկտրական հաշվիչների […] ...
14:05 17.05.2025
Երևանում Ուկրաինայի քաղաքացին «BMW»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը. նա եղել է խմածության ամենաբարձր աստիճանիԱյսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Վադիմ Ուշակովը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար […] ...
13:52 17.05.2025
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցվեց Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլար արժեքով 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ2025 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի» նպատակային նշանակության 1,687 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական […] ...
13:40 17.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԲելառուսՄայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով, եկեղեցականաց շքախմբի ուղեկցությամբ մեկնել է Մինսկ (Բելառուսի Հանրապետություն), ուր մայիսի 18-ին կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունը։ ...
13:26 17.05.2025
ԿԳՄՍ նախարարն այցելել է Մերձավանի և Մխչյանի դպրոցներՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի և Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետ: Քննարկվել են ուսումնական հաստատություններում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջ, հարգալից և անվտանգ միջավայրի ապահովմանը։ Նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ […] ...