16:00 27.01.2020
«Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։
«Փաստացի գործողությունները նա ընդունում է, որ ինքն է կատարել։ Բայց ամբողջ հարցն այն է, որ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածն (կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, երկու կամ ավելի անձանց պատանդ վերցնելը) ունի խրախուսական նորմ, համաձայն որի՝ եթե պատանդ վերցրած անձը կամովին ազատում է պատանդին և հրաժարվում է իր պահանջից, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իր փաստացի կատարած գործողությունները այլ հանցակազմ իրենց մեջ չեն պարունակում։ Այս հանգամանքից ելնելով՝ մեղադրյալ Արթուր Թորոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ գտնելով, որ դեպքից հետո ինքը հրաժարվել է իր պահանջից և ազատ է արձակել պատանդին»,- ասաց Աղաջանյանը։
Ըստ նրա՝ հարցաքննվել է նաև գործով տուժող անձը։
Իսկ թե ինչն էր դրդել երիտասարդին նման քայլի դիմել կամ ինչ պահանջներ է նա ներկայացրել, փաստաբանը չի մանրամասնել:
Հունվարի 23-ին՝ ժամը 14.40-ին, ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ էր վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել էր հրազենը։ 1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել էր:
«Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել էր: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:
Ավելի վաղ հայտնել էինք` «էրեբունի պլազայում» կրակոց արձակած տղամարդը կալանավորվել է:
14:30 17.05.2025
Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի Թագավորությանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ. ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Նորվեգիային Սահմանադրության օրվա առթիվ. «Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի Թագավորությանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական սկզբունքներին ընդհանուր հանձնառությունը և ակնկալում է խորացնել համագործակցությունը Նորվեգիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով: Խաղաղություն և բարգավաճում ենք մաղթում Նորվեգիայի բարեկամ ժողովրդին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում: ...
14:20 17.05.2025
Հրդեհ Վանաձոր քաղաքում․ փրկարարները շենքից տարհանել են 15 բնակչիՄայիսի 17-ին՝ ժամը 09:27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի շքամուտքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի առաջին և երկրորդ հարկերի միջակայքում էլեկտրական հաշվիչների […] ...
14:05 17.05.2025
Երևանում Ուկրաինայի քաղաքացին «BMW»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը. նա եղել է խմածության ամենաբարձր աստիճանիԱյսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Վադիմ Ուշակովը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար […] ...
13:52 17.05.2025
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցվեց Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլար արժեքով 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ2025 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի» նպատակային նշանակության 1,687 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական […] ...
13:40 17.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԲելառուսՄայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով, եկեղեցականաց շքախմբի ուղեկցությամբ մեկնել է Մինսկ (Բելառուսի Հանրապետություն), ուր մայիսի 18-ին կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունը։ ...
13:26 17.05.2025
ԿԳՄՍ նախարարն այցելել է Մերձավանի և Մխչյանի դպրոցներՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի և Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետ: Քննարկվել են ուսումնական հաստատություններում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջ, հարգալից և անվտանգ միջավայրի ապահովմանը։ Նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ […] ...