Մոսկվայում ուժգին քամու հետևանքով 6 մարդ է տուժել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+16.09 oC

Մոսկվայում ուժգին քամու հետևանքով 6 մարդ է տուժել

17:55 30.05.2018

Մոսկվայում ուժգին քամու հետևանքով ծառեր են տապալվել: Риа Новости պարբերականը, հղում կատարելով քաղաքի արտակարգ ծառայությունների իր աղբյուրին, հաղորդել է, որ 6 մարդ է տուժել, այդ թվում՝ 2 երեխա:

Մոսկվայի տարբեր շրջաններում քամին 7 ծառ է տապալել:

Նախօրեին ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացրել էր եղանակի կտրուկ վատթարացման մասին: Քամու արագությունը հասել է մինչև 15-20մ/վ:

Մոսկվացիներին խորհուրդ են տվել մեքենաները չկայանել ծառերի մոտ:

Օդերևութաբանական ծառայությունը վտանգի դեղին մակարդակ է հայտարարել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիսիան-Նորավան ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու «KamAZ»-ը. կան 2 զոհ, 1 վիրավոր

21:54 10.05.2024

Սիսիան-Նորավան ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու «KamAZ»-ը. կան 2 զոհ, 1 վիրավոր

Մայիսի 10-ին, ժամը 18:35-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ղ․, ծնված 2003 թ.) և […] ...

Արգենտինայում գնացքներ են բախվել

19:02 10.05.2024

Արգենտինայում գնացքներ են բախվել

Արգենտինայի մայրաքաղաքում երկու գնացք է բախվել, ինչի հետևանքով տուժել է 16 մարդ, հաղորդում է TN TV-ն։ «Գնացքների բախումը տեղի է ունեցել Սան Մարտին գծում», – հայտնել են երկաթուղային ընկերությունից: TN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մարդատար գնացքը բախվել է երկաթուղային գծի վերանորոգման համար նյութեր տեղափոխող գնացքին։ «Առնվազն 16 տուժած կա»,- նշում են լրատվամիջոցները։ Սան Մարտին գիծը կապում է […] ...

Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է

17:46 10.05.2024

Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական հրդեհի փաստով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը հրշեջ-փրկարարները մարել էին դեղատան փողոցի 13 շենքի տանիքում առաջացած հրդեհը, որից հետո թիվ 10 բնակարանում հայտնաբերել են […] ...

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

14:52 10.05.2024

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

Մայիսի 10-ին, ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Zil» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 55-րդ կմ-ին կողաշրջվել է «Zil» մակնիշի […] ...

ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին

14:32 10.05.2024

ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին

Մայիսի 10-ին, ժամը 12:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ., ծնված 1992 թ.) դուրս […] ...

Կրակոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի հետքերով «Mercedes» ու «Lada» մակնիշի ավտոմեքենաներ

10:51 10.05.2024

Կրակոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի հետքերով «Mercedes» ու «Lada» մակնիշի ավտոմեքենաներ

Երեկ՝ մայիսի 9-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածտնի մարզային վարչությունում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն նշված վայր ժամանած ոստիկնաններն ու […] ...

BACK_TO_TOP