12:41 02.02.2020
Ապրելու համար ամենահարմարվետ երկրներից մեկը համարվում է Շվեդիան: Ընդհանրապես սկանդինավյան երկրները շատ ջանք են գործադրել բոլոր խավերի համար հարմարավետ կյանք ապահովելու համար: Օրենքները բոլորի համար են: Ներկայացնեմ մի քանի դրվագներ շվեդական խորհրդարանի պատգամավորների կյանքից:
Եվ այսպես՝
Ժողովորդավարության էությունն այն է, որ հավասարներից ընտրվեն լավագույնները, և նրանց հանձնվի կառավարման ղեկը: Շվեդ պատգամավորները, ունենալով կառավարման ղեկ, երբեք չեն դառնում էլիտար հասարակության անդամներ: Նրանք սովորական քաղաքացիների կյանքով են ապրում. չունեն արտոնություններ, քանի որ նրանց խնդիրն է պատկերացնել այն իրականությունը, որում ապրում են մյուս քաղաքացիները:
«Ընտրողներին ներկայացնելն արդեն արտոնություն է, քանի որ հնարավորություն ունենք ազդելու երկրի կառավարման ուղղության վրա», – կարծում է սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Պեր Առնե-Հոկասսոնը:
Ավտոպարկը
Մինչև 1957 թվականը պատգամավորները ոչ մի լումա աշխատավարձ չէին ստանում: Հետո խորհրդարանը որոշեց, որ «ոչ մի քաղաքացի չի կարող զրկվել պատգամավոր դառնալու հնարավորությունից տնտեսական խնդիրների պատճառով»: Այսօր շվեդ պատգամավորի աշխաավարձը մոտ 40.000 կրոն է՝ գրեթե այնքան, ինչքան ստանում են տարրական դասարանի ուսուցիչները: Պատգամավորները ինքնուրույն չեն կարող բարձրացնել իրենց աշխատավարձը: Դրա համար կա հատուկ հանձնաժողով՝ Riksdagens Arvodesnämd, որի ղեկավարը երկրի նախագահն է, ևս երկու անդամներից մեկը լրագրող է, մյուսը՝ նախկին պետական պաշտոնյա:
Ոչ Ստոկհոլմի բնակիչ պատգամավորների համար նախատեսված են պետական բնակարաններ: Դրանք մոտ 45 քմ տարածքով 1 սենյականոցներ են՝ հյուրասրահ և ննջարան, երկուսը՝ մեկում: Պետության հաշվին նախատեսվում է տարեկան մեկ մաքրություն: Մնացած դեպքերում պատգամավորներն իրենք են հոգում այդ խնդիրը: Պատգամավորի ընտանիքի անդամները իրավունք չունեն այնտեղ բնակվել, համենայն դեպս՝ անվճար: Նրանք պետք է վճարեն պետությանը, եթե որոշում են գիշերել այդտեղ:
Խորհրդարանում յուրաքանչյուր պատգամավոր ինքնուրույն է սնունդ և սուրճ գնում, և պարտավոր է մաքուր լվացած վիճակում տեղը դնել օգտագործած սպասքը: Ոչ մի պատգամավոր իրավունք չունի պետության հաշվին սնվել ռեստորանում:
Որևէ պատգամավոր իրավունք չունի անձնական քարտուղարուհի կամ օգնական ունենալ: Յուրաքանչյուր կուսակցություն պետությունից որոշակի գումար է ստանում՝ օգնականների հաստիքներ պահելու համար: Նրանք աշխատում են բոլորի համար: Որևէ օգնականի չի թույլատրվում աշխատեցնել սեփական կարիքների համար: Դա նշանակում է, որ շվեդ պատգամավորներն իրենք են կազմում իրենց ժամանակացույցը, զբաղվում գրագրությամբ, իսկ սուրճի մասին էլ՝ արդեն ասացինք:
Ցմահ թոշակի մասին էլ պատգամավորները չեն լսել: Կենսաթոշակի անցնելուց հետո նրանց 2 տարի վճարվում է իրենց աշխատաարձի 85 տոկոսի չափով գումար: Բայց որպեսզի այդ գումարը ստանան երկրորդ տարվա ընթացքում, պետք է ապացուցեն, որ իրենք զբաղված են եղել աշխատանքի ակտիվ որոնմամբ: Եթե նոր մանդատ են ստանում՝ ավտոմատ զրկվում են այդ նպաստից: Իսկ շրջանային պատգամավորներն անգամ այդ նպաստը չեն ստանում: Շվեդիայի շրջաններում քաղաքական գործունեությունը հավասարեցվում է լրացուցիչ աշխատանքի և չի վճարվում: Ընդհանրապես պետական աշխատանքը այդ երկրում չի համարվում ինչ որ պատվաբեր կամ էլիտար աշխատանք: Օրինակ՝ եղել է դեպք, երբ վարչապետը հրաժարվել է պաշտոնից և երկար ժամանակ այդ պաշտոնը թափուր է մնացել: Գրեթե պարտադրանքով այդ պաշտոնում նշանակվել է ֆինանսների նախարարը:
Որքան բարեկեցիկ է պետությունը, այնքան ավելի համեստ են պետական պաշտոնյաները. այդպիսին է չգրված օրենքը:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...