19:14 04.02.2020
Տնակների հաշվառման աշխատանքային խումբն անցել է համապատասխան գերատեսչությունների ներկայացրած տարբերակների քննարկմանը, որոնցով սահմանվում են Գյումրին տնակներից ազատելու առաջնահերթությունները: Ըստ այդ փաստաթղթի` նախատեսվում է քաղաքը տնակներից մաքրել տարածք առ տարածք՝ հիմնավորելով տնակներում բնակվող ընտանիքների սոցիալական դրությունը, ինչպես նաև տնակների տեխնիկական վիճակը:
Քաղաքաշինության կոմիտեի օրակարգում է բնակարանաշինական նոր ծրագրի մեկնարկի հարցը, որի համար նախնական ընտրությունը կանգ է առել Գյումրիի նախկին տեքստիլ կոմբինատի տարածքի վրա։ Շիրակի մարզպետի տեղակալի խոսքերով` «Հայաստան» համահայկական հիմնադրամն էլ հրաժարվել է նախկին ռադիոգործարանի հանրակացարանի շենքերի վերանորոգումից: Նախընտրել է Գյումրիում հիմքից նոր շենքեր կառուցել:
Գյումրիի նախկին ռադիոգործարանի 2 հանրակացարանների շենքերի վերականգնումը անցած տարի ստանձնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Ուսումնասիրություններից հետո կազմվեց ծախսերի նախահաշիվ, բայց մարզպետարանին օրեր առաջ հիմնադրամը բանավոր կերպով հայտնել է, որ հրաժարվում է ծրագրից և Գյումրիում ազատ տարածք է փնտրում նոր հիմնային շինարարություն սկսելու համար, որը բնակարանաշինական է:
Ըստ Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի` հիմա համահայկական հիմնադրամը քննարկում է մեկ այլ տարբերակ, որպեսզի համայնքը իրեն տարածք տրամադրի, և շենքերը ոչ թե վերանորոգվեն, այլ հիմքից կառուցվեն:
Գյումրիի կենտրոնում նախկին տեքստիլ կոմբինատի շուրջ 20 հա մակերեսով տարածքն էլ բնակարանաշինության նպատակով հետաքրքրել է քաղաքաշինության կոմիտեին: Բայց բնակարանաշինական նոր ծրագրի հարմար տարածքը 100-ից ավելի սեփականատեր ունի: Կոմբինատի լուծարման ժամանակ սնանկության գործով կառավարիչը մաս-մաս վաճառել է տարածքը, ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, առանց մասնագիտական հիմնավորման:
Քաղաքապետարանը մի քանի տարի առաջ դատարանում վիճարկել էր դրանք առանց գլխավոր հատակագծի համապատասխանության օտարման հարցը, իսկ դատարանը վճռել էր, որ սնանկության գործով կառավարիչն է տվյալ տարածքի տերն ու իրավասու է օտարել հողամասերը։ Արդեն սեփականության իրավունքով օտարված է նաև այն հատվածը, որտեղով անցնելու էր ավտոճանապարհ, որի կառուցման մասին խոսվում է ավելի քան 14 տարի: Ամեն դեպքում, քաղաքաշինության կոմիտեի ընտրությունն այս տարածքի վրա է կանգ առել: Քաղաքի գլխավոր ճարտարապետին հանձնարարվել է կառուցապատման էսքիզ ներկայացնել:
Քաղաքաշինական այս առաջարկի շուրջ սպասվում են նաև հանրային լսումներ ու քննարկումներ, իսկ անհրաժեշտության դեպքում, ըստ Հենրիկ Գասպարյանի, սեփականաշնորհված հողամասերը օտարման գոտի կհայտարարվեն ու կներկայացվեն կառավարություն համապատասխան որոշում կայացնելու համար։
Բնակարանաշինական տարածքի հարցի քննարկմանը զուգահեռ, նաև շահառուների առաջնահերթության խնդիրն է աշխատանքային խմբի օրակարգում: Առաջարկվել է տնակները քանդել թաղամաս առ թաղամաս, միևնույն ժամանակ, դիտարկվում է ընտանիքների սոցիալական և տնակների վիճակը։
Ըստ փոխմարզպետի` հնարավոր է նախապատվություն տրվի բազմազավակ ընտանիքներին և անձրևներից կաթացող տնակների բնակիչներին: Ըստ փոխմարզպետի` եթե տարածք առ տարածք տնակները քանդելու տարբերակն ընդունվի, փոքր տարածքներ են ընտրվելու, որոնց մաքրման գործընթացն ավելի կարճաժամկետ կլինի։
Ի վերջո, աշխատանքային խմբի մեկ տարվա ուսումնասիրությունների արդյունքում որքանո՞վ հնարավոր եղավ հավաստի տվյալներ ունենալ աղետի գոտու բնակավայրերի տնակային վիճակի մասին։ Վարչապետն իր գնահատականից հետո առաջարկել է նորից հաշվառում տանել:
Փոխմարզպետի խոսքերով` վարչապետն ասել էր, որ տվյալներն արժանահավատ չեն: Վարդան Գրիգորյանը նշում է, որ հերթական հաշվառումից հետո էլ դրանք արժանահավատ չեն լինի: Դրանք հստակ կլինեն միայն ամենավերջում, երբ հանձնաժողովը ուսումնասիրի ընտանիքների կարգավիճակները: Մեկ տարի առաջ կատարված հաշվառման տվյալներով` Գյումրին ունի մոտ 2850 տնակ, բայց ոչ այդքան բնակարանի շահառու։
Ի դեպ, բնակարանի շահառուների մեջ ավելացել են դատարանի վճռով անօթևան ճանաչվածները։ Բայց նրանք փոխհատուցման ծրագրից կօգտվեն, եթե տնակի բնակիչ են:
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել13:50 27.07.2025
Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Ա․-ն իր վարած մոտոցիկլով կորցրել է կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Ղևոնդ Հ․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու ոստիկանները: Վթարի փաստով Աբովյանի քննչական […] ...
13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...