14:00 04.02.2020
Կայանելու տեղ գտնելը Երևանում խնդիր է: Դրանից դժգոհություններն այսօր հաճախադեպ են: Փոխարենը կայանման համար նախատեսված տեղերում կարող են ամիսներով կանգնած մնալ վաճառքի ու վարձույթի համար նախատեսված մեքենաները: Խնդիրը տարիների պատմություն ունի, իսկ լուծման ի՞նչ քայլեր կան, և ո՞վ է խնդրի հասցեատերը:
«Մի հատ փողոցների ծախու ավտոներին նայեք, ամբողջ քաղաքում առաջին շարքեր չկան ո´չ կայանելու, ո´չ էլ վարելու համար: Դուք դրանց հարցերն էլ լուծեք նոր անցեք բալերին». այսպիսի գրառումների ու մեկնաբանությունների պակաս համացանցում չկա:
Տեղային կամ հեռակա պլաններ կա՞ն արդյոք՝ խնդրի կարգավորման համար հարցին քաղաքապետարանից տեղեկացրին՝ խնդիրը իրենց գործառույթային տիրույթում չէ: Օրենքով ոչինչ նախատեսված չէ, օրենսդրական փոփոխություն է պետք: Հարցազրույց չցանկացան տալ, բայց հստակեցրին՝ քաղաքապետարանը այդ խնդրի կարգավորման հետ կապված ոչինչ չի նախատեսում: Ուղղորդեցին դիմել ճանապարհային ոստիկանությանը: Ճանապարհային ոստիկանությունից էլ փոխանցեցին՝ եթե տրանսպորտային միջոցը կայանված է թույլատրելի վայրում, չի խախտել ճանապարհային երթևեկության կանոնները, ապա ՃՈ-ն որևէ գործառույթ չունի՝ անկախ կայանման նպատակից:
Մայթը թույլատրելի վայր չէ, բայց այսպես՝ վաճառքի նպատակով օրեր-շաբաթներ կայանած մեքենաներ ևս կան: Ի դեպ, օգոստոսին, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Քաղաքապետարանի և ՃՈ աշխատակիցները համատեղ ուժերով, փողոցներում կայանած մեքենաների վրայից հանում էին «Վաճառվում է» գրությունը՝ հիմնավորումով, որ դա ապօրինի առևտուր է: 1 ամիս տևած գործողությունների արդյունքում մի շարք փողոցներում կայանած ավտոմեքենաների ապակիներից հեռացվել էր վաճառքի մասին գրառում պարունակող 180 հայտարարություն, կազմվել էր 19 արձանագրություն: Սակայն միջոցառումները չեղան շարունակական, և արագ վաճառվող մեքենաները, մեքենաների վրա էլ՝ հայտարարությունները վերադարձան իրենց տեղը: Քաղաքապետարանին այդ հարցն էլ ուղղեցինք, նշեցին՝ 2014-ին էլ գործառույթ չեն ունեցել՝ տեղային լուծում են փորձել գտնել: Հիմա այդպիսի տեղային լուծումներ չեն փորձում գտնել:
«Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ը ևս դիմեցինք հարցով՝ «կարմիր գծերի» սահմաններում կայանված վաճառվող կամ վարձույթով տրվող տասնյակ ավտոմեքենաների խնդրի կարգավորմամբ զբաղվում են: Պատասխանելու փոխարեն ուղղորդեցին դիմել քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն: Ստացվում է փակ շրջան:
Ի դեպ, ինչպես հիմա Երևանն է ինքնաբուխ վերածվել ավտոշուկայի, այդպես խորհրդային տարիներին Էրեբունու մոտ գտնվող ավտոշուկան է ինքնաբուխ ձևավորվել։ Հետո ինչքան մեքենաները շատացան, այնքան շուկայի տարածքն ընդլայնվեց՝ այսօր այնտեղ էլ մեքենաների համար տեղ չկա՝ շուկան մինչև տարածքի բնակելի տան բակեր է հասել:
Բացի տեղի խնդրից, Էրեբունու ավտոշուկան ֆինանսապես ու աշխարհագրորեն էլ հարմար չէ: Եթե հնարավոր է յուրաքանչյուր ավտոմեքենայի կայանման համար ամսական 2000 դրամ գումարով մեքենան ցուցադրել Երևանի ամենակենտրոնական փողոցներում, ինչու գնալ ծայրամաս ու վճարել ավելի թանկ՝ օրական 500 դրամից սկսած, շաբաթ կիրակիներին՝ 1500-10.000 դրամ՝ կախված տեղից:
«Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հաստատում է՝ բողոքողները շատ են: Հարցը բարձրացնելու համար այս հարթակները, սակայն, բավարար չեն:
Իսկ մինչ այդ՝ օրենքի բացակայության պատճառով օրինական համարվող նաև այսպես անվերջ կայանած մեքենաների պատճառով չի պակասի երկրորդ գիծ կայանած մեքենաների թիվը, հետևաբար՝ նաև խցանումները:
12:43 12.07.2025
Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...
12:30 12.07.2025
«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանքՀուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
12:25 12.07.2025
Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետԼվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...