Դու միակը չես աշխարհում և պետք է դիմանաս, ուժեղ լինես. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է 10-ամյա Ռոմիկ Արշակյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+12.09 oC

Դու միակը չես աշխարհում և պետք է դիմանաս, ուժեղ լինես. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է 10-ամյա Ռոմիկ Արշակյանին

15:16 04.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Արշակյանների ընտանիքին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բնակվող Սամվել և Արփիկ Արշակյանների որդու՝ 10-ամյա Ռոմիկի մոտ ախտորոշվել է լեյկոզ և ոսկորների ախտահարում, երեխան գտնվում է ռեմիսիայի շրջանում:

Փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր, իսկ փետրվարի 15-ը՝ մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների՝ քաղցկեղով հիվանդացության խնդիրներին:

Նախագահ Սարգսյանը զրուցել է փոքրիկ Ռոմիկի և նրա ծնողների հետ, հետաքրքրվել երեխայի բուժման գործընթացով: Նախագահն ասել է, շատ կարևոր է չընկճվել և հույսով ու հավատով վերաբերվել բուժման բոլոր փուլերին:

Ռոմիկը պատմել է, որ մարտի 6-ին կդառնա 11 տարեկան: Դպրոց է գնում, ընկերներ ունի, նախասիրություններ: Հանրապետության նախագահը քաջալերել է նրան, պատմել, որ ինքն էլ է անցել այդ ծանր ու դժվար ճանապարհը.

«Դու միակը չես աշխարհում և պետք է դիմանաս, ուժեղ լինես: Հետագայում, Աստված գիտի, գուցե 20 տարի հետո դու ևս նախագահ դառնաս: Ուզո՞ւմ ես նախագահ դառնալ, թե՞ ֆուտբոլիստ ես ուզում լինել»:

Երբ փոքրիկ Ռոմիկը պատասխանել է, թե նախագահ է ուզում դառնալ, նախագահ Սարգսյանն ասել է.

«Դե, պայմանավորվեցինք՝ լավանում ես, որ նախագահ դառնաս: Դժվար է լինելու, տհաճ է, բայց կանցնի: Ուժե՛ղ եղիր: Տե՛ս մայրիկդ, հայրիկդ ուժեղ են, դու էլ ուժեղ տղա եղիր: Ի՞նչ ես սիրում անել, ինչ կուզես, բացի նախագահ դառնալուց»:

Ռոմիկը նախագահին հայտնել է, որ կուզեր նաև փրկարար դառնալ, ինչպես իր հայրն է.

«Որովհետև նրանք մարդկանց են փրկում: Բժիշկները մարդկանց են բուժում, իսկ փրկարարները փրկում են»:

Հանդիպմանը ներկա՝ երեխային բուժող բժիշկը տեղեկացրել է, որ Ռոմիկը դեռ պահպանողական բուժման մեջ է, որը ևս մեկ տարի կշարունակվի: Այս պահի դրությամբ երեխայի հիմնական հիվանդությունը նահանջել է:

«Դու լավանում ես, հետո տարին մեկ անգամ ինձ հյուր կգաս, քեզ սովորեցնեմ, որ մեծանաս, դու դառնաս նախագահ,-ասել է նախագահ Սարգսյանը, հորդորելով Ռոմիկին ժպտալ: -Պետք է ժպտաս, ցույց տաս, որ դու ուժեղ ես, որ դու հաղթահարելու ես քո հիվանդությունը»:

«Դու ինքդ ես քո առաջին բժիշկը, ինչքան էլ ծնողներդ ու բժիշկները բոլոր ջանքերն ու միջոցները ներդնեն, որովհետև նախ դու ինքդ պիտի չդադարես հավատալ, որ հաղթահարելու ես այս ամենը, որովհետև կյանքը գեղեցիկ է և գեղեցիկ է առաջին հերթին հենց քեզ նման երեխաներով»,- փոքրիկ Ռոմիկին ասել է Հանրապետության նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել

17:12 13.05.2024

Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել

Իսպանացի հետազոտողները հայտնաբերել են, այսպես կոչված, առնետի հեպատիտով մարդկանց վարակման տասնյակ դեպքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է El País պարբերականը։ Ըստ հրապարակման՝ խոսքը Rocahepevirus ratti վիրուսով պայմանավորված վարակի մասին է։ Հիվանդությունը մարդկանց մոտ առաջին անգամ հայտնաբերվել է Հոնկոնգում՝ 2018 թվականին: Հայտնի է, որ առնետների շուրջ մեկ երրորդ մասը, որոնք վխտում են իսպանական քաղաքներում, այս […] ...

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 10-ով

15:46 13.05.2024

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 10-ով

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրած տվյալներով՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 399 դեպք։ Վարակվածներից 234-ը երեխաներ են, 165-ը՝ մեծահասակ: 4 մարդ հոսպիտալացված է: Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 10-ով։ ...

Բժիշկը պատմել է, թե ինչպես է սխալ շնչառությունը վնասում թոքերը

23:34 12.05.2024

Բժիշկը պատմել է, թե ինչպես է սխալ շնչառությունը վնասում թոքերը

Մակերսային շնչառությունը, ծխելը, նստակյաց կենսակերպը կարող են նվազեցնել թոքերի հզորությունը: Այս մասին ասել է բժիշկ Նատալյա Սավիցկայան։ «Դա կարող է տարօրինակ թվալ, բայց մեզանից շատերը սխալ են շնչում. մակերեսային շնչառությունը, որն իրականացվում է միայն կրծքավանդակի շարժման միջոցով, թույլ չի տալիս թոքերին օգտագործել իրենց ողջ հզորությունը: Սա նվազեցնում է նրանց կարողությունները: Թոքերի լավ աշխատանքի համար անհրաժեշտ […] ...

Առաջարկվում է գիրությունը բուժել ստամոքսի լորձաթաղանթի մի մասը «այրելու» միջոցով

22:13 12.05.2024

Առաջարկվում է գիրությունը բուժել ստամոքսի լորձաթաղանթի մի մասը «այրելու» միջոցով

Հյուսիսային Կարոլինայի True You Weight Loss ամերիկյան մասնավոր բժշկական կլինիկայի գիտնականները գիրության բուժման նոր մեթոդ են մշակել՝ հիմնված ստամոքսի վերին հատվածի լորձաթաղանթի այրման վրա։ Այս մեթոդը թույլ է տալիս սահմանափակել գրելինի (սովի հորմոն) արտադրությունն օրգանիզմում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ճարպակալման բուժման նոր փորձարարական մեթոդը ներառում է հիվանդի ստամոքսի մեջ բժշկական զամբյուղի տեղադրումը տեսախցիկով […] ...

Բժիշկը պատմել է ինսուլտի արտասովոր ախտանիշների մասին

21:23 12.05.2024

Բժիշկը պատմել է ինսուլտի արտասովոր ախտանիշների մասին

Կաթվածի ախտանիշները (ուղեղի արյան մատակարարման սուր խանգարում) պայմանավորված են նրանով, թե որ օրգանն է ախտահարված։ Օրինակ, երբ վնասվում է բազիլարային զարկերակը, կարող է առաջանալ մշուշ, իսկ երբ վնասվում է գլխուղեղի առջևի զարկերակը, կարող է առաջանալ փսիխոզ։ Այս մասին «Gazete.Ru»-ն հայտնել է  նյարդաբան Ալեքսանդր Կրուժալովը։ «Ամենից հաճախ կաթվածները տեղի են ունենում միջին ուղեղային զարկերակի ավազանում և […] ...

Հայտնաբերվել է նոր տարբերություն քաղցկեղի և առողջ բջիջների միջև

20:12 12.05.2024

Հայտնաբերվել է նոր տարբերություն քաղցկեղի և առողջ բջիջների միջև

Ամերիկացի գիտնականները քաղցկեղն ուսումնասիրելու համար կիրառել են մի մեթոդ, որը սովորաբար օգտագործվում է երկրաբանության մեջ: Նրանք հայտնաբերել են ջրածնի ատոմների տարբերությունները արագ բաժանվող բջիջներում, ինչը թույլ է տվել նրանց ավելի վաղ ախտորոշել ուռուցքները, որը կհեշտացնի հետագայում բուժումը: Հետազոտության արդյունքները հրապարակված են PNAS ամսագրում։ Նոր հետազոտության ընթացքում կենսաբանները պարզել են, որ հաճախակի բաժանվող բջիջները պարունակում են […] ...

BACK_TO_TOP