Մինչև փետրվարի 15-ը ժամանակ է տրվել Մարալիկի ծննդաբերական բաժանմունքին` այն ծննդօգնության չափորոշիչներին համապատասխանեցնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Մինչև փետրվարի 15-ը ժամանակ է տրվել Մարալիկի ծննդաբերական բաժանմունքին` այն ծննդօգնության չափորոշիչներին համապատասխանեցնելու համար

19:57 07.02.2020

Առողջապահության նախարարությունը մինչև փետրվարի 15-ը ժամանակ է տվել Մարալիկի առողջության կենտրոնին ծննդաբերական բաժանմունքը համապատասխանեցնել ծննդօգնության համար սահմանված չափորոշիչներին։ Այս տարի ծննդօգնության ծառայության համար պետպատվեր չի հատկացվել, որն էլ ինքնաբերաբար փակման է տանում։ Այս ընթացքում ծննդաբերական բաժանմունքի խնդիրներին արձագանքել են անհատներ, որոնց ֆինանսական հովանավորչությամբ անհրաժեշտ բուժսարքավորումներ են արդեն գնվել, սակայն դրանից բացի, նեղ մասնագետների պակասն է օրակարգում։

Մարալիկի առողջության կենտրոնի ստացիոնար բաժանմունքը 12 տարի առաջ է վերանորոգվել, բայց այդպես էլ չի շահագործվել, այն փակվել է։ Նույն բաժանմունքի վիրահատարանում հազվադեպ կեսարյան հատումներ են արել։ Հիմա այստեղ է տեղակայվելու ծննդաբերական բաժանմունքը, որը գործում է չվերանորոգված հատվածում։

Նոր տարածքում առաջինը սկսել են կենտրոնացված թթվածնային համակարգի մոնտաժման աշխատանքները։ Ծննդաբերական բաժանմունքին անհրաժեշտ են նաև մոնիտորներ, որոնք հետվիրահատական շրջանում՝ մոր և մանկան առողջությանը հետևելու համար են։ Սարքավորումների գնման ու շինմոնտաժային աշխատանքների ծախսերը բաժանմունքը կատարում է անհատի ֆինանսական աջակցությամբ։ Հովանավորը շիրակցի է և բնակվում է Ամերիկայում։

Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վռամ Մելիքյանի խոսքերով՝ անհատը լրատվամիջոցներից է տեղեկացրել բաժանմունքի խնդրի մասին և իր օգնությունն առաջարկել: Մարալիկի ծննդաբերական բաժանմունքի հնարավոր լուծարման մասին անդրադարձների արդյունքում էլ հիվանդանոցին օգնելու պատրաստակամություն հայտնողներ էլի են եղել։ Բայց անսպասելի էր իրանցի ինժեներների այցը բուժհաստատություն։ Եկել էին առաջարկով՝ վերանորոգել ունեցած բուժսարքավորումները կամ օգնել նորերը ձեռք բերելու հարցում։

Բաժանմունքում սարքավորումային հագեցվածություն չի եղել ավելի քան 30 տարի։ Տեխնիկական խնդիրները գումարային օգնություններով և հովանավորչությամբ լուծել ինչ-որ տեղ պատասխանատուները հնարավոր են համարում, բայց լուրջ է բժիշկ-մասնագետներով բաժանմունքը համալրելու հարցը։

Ըստ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանի՝ բուժհաստատությունը պայմանագիր ունի Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնի հետ, որպեսզի բժիշկները ծննդօգնություն իրականացնեն նաև Մարալիկում, բայց այլ մասնագետների կարիք ևս կա: Այս խնդիրները կարգավորելուց հետո նոր սահմանված ժամկետում դիմելու են առողջապահության նախարարության համապատասխան հանձնաժողով, որն էլ կորոշի հիվանդանոցին մակարդակ տրամադրելու, այնուհետ էլ պետպատվեր հատկացնելու հարցը։

2018 թվականին, երբ փոխվեցին ծննդօգնության չափանիշները, բուժհաստատությունն առաջին մակարդակի բուժհիմնարկների պահանջներին չի բավարարել։ Իսկ այս տարի էլ պետպատվերը դադարեցվեց, որի գլխավոր պատճառը ծնունդների քիչ թիվն է։

Առաջին մակարդակի ծննդատների համար տարեկան սահմանվել է նվազագույնը 150 ծնունդ, իսկ Մարալիկում անցած տարի գրանցվել է 102 ծնունդ։ Ամեն դեպքում, երաշխիքներ չկան, որ ծնունդների նվազագույն թիվը կպահպանվի։ Պատճառները, ըստ Լեյլի Ասլանյանի, շատ են. մասնագետների և պայմանների պակաս, սարքավորումների բացակայություն, նաև ենթակառուցվածքների անբավարար վիճակ:

Մարզպետարանի առողջապահության վարչության տվյալները վկայում են այն մասին, որ Անի խոշորացված համայնքում ծնունդների պակաս չի եղել, ուղղակի Մարալիկում չեն ծննդաբերել։

Լեյլի Ասլանյանի խոսքերով՝ Մարալիկի ծննդօգնության բաժանմունքում ծննդաբերել են ընդամենը 4 բնակավայրերից կանայք, իսկ մնացած 13 բնակավայրերից 2019-ից հետո գրանցվել է 149 ծնունդ Ախուրյանի, Գյումրիի և Արթիկի ծննդատներում:

Իրավիճակն, թե որքանով կփոխվի այս ընթացքում տարվող աշխատանքներից հետո, դրական սպասելիքներ ունեն, բայց մեկ այլ խնդիր է հասունանում՝ 1 ամիս առաջ, Վռամ Մելիքյանը տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Շիրակի մարզպետին, այն հիմնավորմամբ, որ ցանկանում է աշխատել իր մասնագիտությամբ՝ ատամնաբույժ, ինչը տնօրենի պաշտոնում համատեղել օրենքով չի թույլատրվում:

Խնդիրն այլ բարդություն էլ ունի, Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի թափուր տեղի համար մարզպետարանը մրցույթ հայտարարել չի կարող, քանի որ նախկին տնօրեն Սուսաննա Պետրոսյանը դատական ատյաններում բողոքարկում է մեկ տարի առաջ անցկացված մրցույթի արդյունքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին

10:12 20.07.2025

Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին

Հուլիսի 19-ին` ժամը 19։14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

10:00 20.07.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […] ...

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

23:59 19.07.2025

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

23:43 19.07.2025

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

Ավարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

23:19 19.07.2025

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

Մեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր

23:08 19.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր

Հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին […] ...

BACK_TO_TOP