
Պորտուգալիայի հավաքականի մարզաշապիկով նկարիչը պատկերել է հոլանդացի Վինսենտ վան Գոգին, որը փորձում է ամեն ինչ լսել մեկ ականջով. նկարում Ռոնալդուի հայտնի ժեստն է:

Վերածննդի դարաշրջանի իտալացի վառ գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ ու գրող Լեոնարդո դա Վինչիին հեղինակը պատկերել է Իտալիայի հավաքականի մարզաշապիկով:

Իսկ անգլիական դրամատուրգիայի մեծագույն ներկայացուցիչ Վիլյամ Շեքսպիրին` Անգլիայի հավաքականի մարզաշապիկով:

Իռլանդիայում ծնված աշխարհահռչակ գրող Օսկար Ուայլդը Բիրիմբելիի նկարում կրում է իռլանդական կանաչ մարզաշապիկ:

Ծագումով հրեա ավստրիացի գրող Ֆրանց Կաֆկան էլ, չգիտես ինչու, Չեխիայի հավաքականի մարզաշապիկն է կրում, ձեռքին էլ դաջված է Չեխիայի դրոշը` միջատի տեսքով:
Յուկիո Միսիմա
Ճապոնացի սամուրայ, դասական գրող, մեծ վարպետ Յուկիո Միսիման ազգային հավաքականի մարզաշապիկով է:

Իսկ 19-րդ դարի ռուսական մշակույթի մեծագույն ներկայացուցիչներից մեկը` Ալեքսանդր Պուշկինը, ոչ թե Ռուսաստանի, այլ Խորհրդային միության հավաքականի մարզաշապիկով է:

Փոխարենը, Ռուսաստանի հավաքականի ներկայիս մարզաշապիկով է աշխարհահռչակ ռուս արձակագիր Ֆեոդոր Դոստոևսկին:

Հունական փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչ Արիստոտելը, որին անվանում են նաև հունական փիլիսոփայության Զևս, ավանդական հունական մարզաշապիկով է:

Մեքսիկուհի Ֆրիդա Կալոն, որը 20-րդ դարի գեղանկարչության խոշորագույն ներկայացուցիչներից մեկն է, Բիրիմբելիի նկարում մեքսիկական մոտիվներով մարզաշապիկ է կրում:

Ավստրիայի ազգային հերոս, մեծագույն կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը պատկերված է Դիբալայի հայտնի ժեստով, բայց հագին Ավստրիայի հավաքականի մարզաշապիկ է:
Գերմանացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենին էլ իտալացի նկարիչը պատկերել է Գերմանիայի հավաքականի մարզաշապիկով:
