17:10 14.02.2020
ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով 2019թ. ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 149 քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Այս ցուցանիշը 42-ով կամ մոտ 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդ որում, նշված քրեական գործերից 91-ը հարուցվել են Շիրակի մարզի դատախազության դատախազների կողմից:
Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 54-ն արձանագրվել է կրթության, 21-ը՝ տեղական ինքնակառավարման, 12-ը՝ քաղաքաշինության, 3-ը՝ կադաստրային, 1-ը զորակոչային, 6-ը՝ գյուղատնտեսության, 9-ը բանկային և վարկային կազմակերպությունների, 14-ը առողջապահության, 19-ը սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտներում, իսկ 10 դեպք վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ հանցագործությունների կատարմանը:
Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերի վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, պաշտոնեական անփութության, կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական կեղծիք կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու և դրանց տարբեր համակցությունների տեսքով:
2019թ. ընթացքում հարուցված քրեական գործերով 64 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 12 ղեկավար, համալսարանի ռեկտորի 1 տեղակալի, դպրոցների 11 տնօրեն, 3 փոխտնօրեն, 4 ուսուցիչ, ՀՀ Շիրակի մարզպետարանի 2 և Գյումրու քաղաքապետարանի 3 աշխատակից, սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտների 11 աշխատակից, արհեստագործական ուսումնարանի և սպորտ դպրոցի 5 տնօրեն, 12 քաղաքացի՝ պաշտոնատար անձանց կողմից հանցագործության կատարմանն օժանդակելու համար: Ընդ որում, նշված անձանցից միայն 6-ի նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 14 անձի վերաբերյալ 7 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 2 քրեական գործ, որոնցով 3 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 294.744.633 ՀՀ դրամ, որից 197.742.526 ՀՀ դրամը Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել է համապատասխան քրեադատավարական գործիքակազմ:
Ընդ որում՝ քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասի չափը մոտ 6 անգամ գերազանցում է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը (48.726.840 ՀՀ դրամ): Բռնագանձումը պատշաճ ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք: Իսկ 2019թ. ընթացքում վերականգնված վնասը 4.3 անգամ գերազանցում է 2018թ. արդյունքը (45.958.679 ՀՀ դրամ):
Բացի դրանից՝ դատարանում ավարտված 7 քրեական գործերով բավարարել է պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ դատախազների կողմից ներկայացրած ամբողջ հայցը՝ ընդհանուր մոտ 14 մլն ՀՀ դրամի չափով, որը բռնագանձելու համար կատարողական թերթիկներ են ուղարկվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն և արդեն իսկ սկսվել է բռնագանձման գործընթաց:
2019թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շրջանակներում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի ուժով հանցագործության պատճառների ու նպաստող պայմանների, ինչպես նաև հայտնաբերված պետական շահերի խախտումները վերացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, ՀՀ Շիրակի մարզպետին և Գյումրու քաղաքապետին ներկայացվել են տարբեր խնդիրների վերաբերյալ 47 միջնորդագրեր, որոնցից 41-ի արդյունքում արդեն իսկ կիրառվել են կարգապահական տույժեր, այդ թվում դպրոցի մեկ տնօրեն, «Հայփոստ» ՓԲ ընկերության մեկ աշխատակից և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմում գործող ՊՈԱԿ-ի մեկ տնօրեն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Շիրակի մարզի դատախազությունը ակտիվ և ընդգրկուն աշխատանք է կատարել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում:
Այդ գործառույթի շրջանակներում կատարվել են 467 ուսումնասիրություններ՝ որոնք ընդգրկում են ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից համայնքներում ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման, սոցիալական և կրթության ոլորտում անցկացված վարչական հսկողության և աուդիտի, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության և այլ ոլորտներ:
Դրանց արդյունքում կատարվող ուսումնասիրություններով 91 տնտեսվարող սուբյեկտների դատախազության կողմից տրվել են նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 19 մլն ՀՀ դրամ գումար:
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 22.07.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետՀուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...
23:53 22.07.2025
Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտԱյսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...
23:51 22.07.2025
Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքներըՄեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս թունելն ունենալու է 530մ երկարություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:49 22.07.2025
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […] ...
23:46 22.07.2025
Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։ Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով […] ...