Երևանում Toyota-ն վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. մահացածին հայտնաբերել են մեքենայի տանիքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+16.3 oC

Երևանում Toyota-ն վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. մահացածին հայտնաբերել են մեքենայի տանիքին

10:27 16.02.2020

Այսօր՝ փետրվարի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևաում: Ժամը 01:00-ի սահմաններում Toyota մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կենտրոն, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն օգնել է վրաերթի ենթարկվածներից մեկին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո վարորդն ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Վրաերթի ենթարկվածներից մեկին, ով տեղում մահացել է, դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայի տանիքի վրա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 67-ամյա Հայկ Էլիզբարյանն է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և դեռևս ինքնությունը չպարզված 55-60 տարեկան մահացած տղամարդու ինքնությունը: Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրնսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի՛ լռիր, հաղորդի՛ր, փոխի՛ր. Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն թեժ գիծ է գործում

18:12 15.05.2025

Մի՛ լռիր, հաղորդի՛ր, փոխի՛ր. Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն թեժ գիծ է գործում

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում արդեն գործում է թեժ գիծ, որի միջոցով կարող եք շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035: «Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։ Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, […] ...

Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորած

18:06 15.05.2025

Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1958 թվականին ծնված Ալեքսանդր Աղաբեկյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Կումայրիի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

SHANTNEWS

18:00 15.05.2025

SHANTNEWS

Հայտնի են Ազգերի լիգայի եզրափակչի մրցավարները

17:54 15.05.2025

Հայտնի են Ազգերի լիգայի եզրափակչի մրցավարները

Շվեյցարացի Սանդրո Շերերի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Ազգերի լիգայի 2025 թվականի եզրափակիչը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Եզրերում նրան կօգնեն Ստեֆան դե Ալմեյդան և Յոնաս Էռնին, տեսաօգնականը կլինի Ֆեդայի Սանը (բոլորը` Շվեյցարիա), չորրորդ պաշտոնյան նիդերլանդցի Սերդար Գյոզյուբյույուկն է։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա հունսի 8-ին՝ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։ Ազգերի լիգայի կիսաեզրափակչում հունիսի 4-ին կկայանան […] ...

Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:50 15.05.2025

Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հինգշաբթի օրը 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Քոնիայի նահանգում՝ Թուրքիայի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: Երկրաշարժի օջախը գտնվել է գրեթե 19 կիլոմետր խորության վրա։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Անկարայում և հարակից քաղաքներում։ ...

Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը

17:44 15.05.2025

Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը

Անկարայում ավարտվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկիի բանակցությունները, հայտնում է Anadolu պետական ​​գործակալությունը։ «Էրդողանի բանակցությունները Զելենսկիի հետ ավարտվել են մեկնարկից 2 ժամ 40 րոպե անց»,- հայտնում է գործակալությունը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի ղեկավարն ասել էր՝  սպասվում է, որ Էրդողանը կքննարկի ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումների բոլոր ասպեկտները՝ ընդգծելով Ուկրաինայում խաղաղ […] ...

BACK_TO_TOP