13:17 17.02.2020
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հայաստանին անհրաժեշտ է Սահմանադիր ժողովի գումարում և նոր Սահմանադրության նախագծի հանրաքվե:
«Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրական դատարանի, բայց դեպի մեր երազանքների Սահմանադրական դատարանը տանող ճանապարհը չի կարող կառուցվել ո՛չ կեղծված առկա Սահմանադրության, ոչ էլ հանրաքվեի միջոցով նրա մասնակի սրբագրման և ժողովրդի կողմից լեգիտիմացման փորձի վրա: Ներկայիս իրավիճակում ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը բերելու են մեր երկրի համար հատվածական և ոչ լեգիտիմ արդյունքի:
«Ժառանգությունը» համոզված է, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման արդյունավետ ուղին իշխանության կողմից այս տարի Սահմանադիր ժողովի գումարումն է, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին օրինակարգ Սահմանադրության նախագծի մշակումը և նոր հանրաքվեի անցկացումը, որից հետո մենք կունենանք պետական հիմնական օրենք՝ համապատասխան դատարանով հանդերձ, մեր ազգային-պետական շահերին համապատասխան:
Այս կարևորագույն խնդրի վերաբերյալ այլ մոտեցումները «Ժառանգությունը» համարում է պահի քաղաքական նպատակահարմարության, վտանգավոր հռետորաբանության և կարճատես հատվածապաշտության դրսևորումներ, որոնք չեն կարող որևէ աղերս ունենալ մեր հայրենիքի առաջընթացի հետ:
Մեր երկիրը օտար ազդեցությունների կամ միջանձնային բախումների փորձադաշտ չէ: Ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի դառնալու ՀՀ քաղաքացու, հայ մարդու նվիրյալության ինքնակոչ դատավորը՝ բաժանելով երկիրը հակապետական և նվիրյալ հատվածների: Ապրիլի 5-ը Նոր Հայաստանի ընտրության օրը չէ»,- ասված է հայտարարության մեջ:
10:22 19.08.2025
Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակմանը և ապահովմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպացի դաշնակիցները, այլև Եվրոպայից դուրս գտնվող երկրները։ Այս հայտարարությունն արել է նա օգոստոսի 18-ին Fox News-ին տված հարցազրույցում։ «Մենք կաշխատենք մեր եվրոպացի դաշնակիցների և, ի դեպ, ոչ եվրոպական երկրների հետ՝ այդ անվտանգության երաշխիքները ստեղծելու համար։ Մենք հենց հիմա աշխատում […] ...
10:15 19.08.2025
Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»Չինաստանի իշխանությունները դրական են գնահատում Չինաստանի և Հնդկաստանի սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, երկու երկրների միջև հարաբերությունները բարելավվում են։ «Երկու երկրների սահմանամերձ գոտիներում պահպանվում է խաղաղություն և անդորր, և հնդիկ բնակիչները վերսկսել են ուխտագնացությունները դեպի Տիբեթի սրբազան լեռներն ու լճերը»,-օգոստոսի 18-ին Նյու Դելիում իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի […] ...
10:12 19.08.2025
Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամությունՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների […] ...
10:05 19.08.2025
Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
10:00 19.08.2025
WSJ. Զելենսկին չի մերժել տարածքային զիջումների գաղափարը Թրամփի հետ հանդիպման ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին անմիջապես չի մերժել տարածքային զիջումների գաղափարը, երկուշաբթի օրը հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Զելենսկին չի մերժել տարածքների փոխանակման գաղափարը, սակայն մատնանշել է դժվարությունները, հայտնել են աղբյուրները։ Նա նշել է, որ դժվար կլինի բնակչության տեղափոխումը և տարածքներ հանձնելու […] ...
09:50 19.08.2025
Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 19-ին ժամը 10:00- 14:00-ն կդադարեցվի ք.Նոյեմբերյան ,Նոյեմբերի 29-ի ,Նորաշենի, Նորաշենի 2 փ. ,Շիրազի, Շիրազի 1 փակուղու ջրամատակարարումը: ...