17:29 17.02.2020
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի արտիստները բաց նամակ են հղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ հայտնելով տնօրինության հետ ունեցած անհամաձայնությունների մասին։
Նամակում մասնավորապես ասված է.
«Հարգելի պարոն Հարությունյան
Տեղեկացնում ենք Ձեզ, որ արդեն երկար ժամանակ է թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների և տնօրինության միջև առկա են անհամաձայնություններ: Պատճառը տարիների ընթացքում չվճարված ֆինանսական պարտավորություններն ու խոստումներն են:
Ձեզ ենք ներկայացնում օպերային թատրոնի նվագախմբի արտիստներիս խնդիրները: Կ. Օրբելյանի նշանակումից մինչ օրս մեր առջև ծառացել են մի շարք խնդիրներ: 2017-ից առ այսօր չենք ստացել աշխատանքային պայմանագրի 2.3.6 կետով նախատեսված (ժամանակին ապահովել աշխատողին անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով՝ որպեսզի աշխատողը կարողանա կատարել աշխատանքի նորմաները) երաժշտական գործիքի համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ, որպեսզի մենք կարողանանք կատարել աշխատանքային նորմաները: Հայտնում ենք, որ նշված միջոցները կազմում են բավականին գումար եւ մենք՝ ներքոստորագրյալներս, լինելով մեր գործի նվիրյալներ, մտածելով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատվի և համբավի մասին, մեր սուղ նյութական միջոցներից հոգացել ենք դրանց ծախսերը, որպեսզի որևէ պատասխանատու համերգի, պետական միջոցառման ժամանակ չունենանք երաժշտական գործիքների հետ կապված անսարքություններ: Այս խնդրով բազմիցս ենք դիմել տնօրինությանը, սակայն ապարդյուն:
Տեղեկացնում ենք նաև թատրոնում առկա ֆինանսական ևս մեկ խնդրի մասին: Խոսքը դեռ նախորդ տարվանից մեզ չվճարված հոնորարներն են, որոնք նախատեսված են եղել «Բյուրեղապակյա դղյակը» բալետային ներկայացման համար: Վճարումները կատարվել է մասնակի՝ վարձատրվել են միայն բալետի արտիստներն ու դիրիժորը:
Օպերային թատրոնի նվագախմբի արտիստներիս կողմից բարձրացված այս խնդիրներին ի պատասխան օրեր առաջ տնօրինությունը մեզ ներկայացրեց արտահերթ որակավորման քննություն անցկացնելու հրաման: Վերջինս ոչ այլ ինչ է, քան երաժիշտների մեջ վախի մթնոլորտ տարածելով վերոնշյալ ֆինանսական խնդրի շուրջ բարձրացված աղմուկը լռեցնել:
Նախապես հայտնում ենք մեր երախտիքն ու շնորհակալությունը և խնդրում ենք հետևողական լինել այս խնդիրներին»:
23:00 18.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
22:57 18.08.2025
Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՕգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...
22:55 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...
22:48 18.08.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարիցԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...
22:44 18.08.2025
Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...
22:38 18.08.2025
Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվOգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...