19:30 19.02.2020
Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում դասերը վերսկսվել են: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
Հիշեցնենք, որ դպրոցի ջեռուցման համակարգի ջերմային խողովակաշարում տեղի ունեցած վթարը տնտեսվարն ու հնոցապանը ավելի շուտ էի հայտնաբերել։ Ավելի քան 10 օր նորմային անհամապատասխան ջերմություն էր դպրոցում։ Այդ ընթացքում տնօրինությունը կրճատեց դասաժամերը` 45 րոպեի փոխարեն դաս էին պարապում 30 րոպե, հետո ջերմաստիճանի խիստ նվազման պայմաններում արդեն անհնար էր կեսժամանոց դասեր անցկացնելը։ Ստիպված էին դադարեցնել, որպեսզի վթարավերացման աշխատանքները կատարվեին։ Դրանք 2 օրվա փոխարեն տևեցին մեկ շաբաթ։
Վթարավերացման աշխատանքների ժամանակ էլ պարզել են, որ դպրոցի համար անցկացված ջերմային խողովակաշարը հին է եղել, 20 տարի շահագործման արդյունքում այն չի դիմացել ջրի ճնշմանն ու այդ օրերին գրանցված 22 աստիճան ցրտին։ Նոր խողովակաշար են անցկացրել, 2 օր է` փորձարկում են, 24 ժամ շարունակ համակարգը չի անջատվել։ Դպրոցում նորմային համապատասխան ջերմություն արդեն կա. դասասենյակները, նախորդ օրերի համեմատ, տաք են:
Եռահարկ շենքի հյուսիսային հատվածի դասասենյակները տասն օր էլեկտրաէներգիայով էին տաքացնում, իսկ ջերմաստիճանը հազիվ 10 աստիճան տաքության էր հասնում։ Նույն դասասենյակներում հիմա ջերմաչափի սնդիկը մինչև 18 աստիճան տաքություն է ցույց տալիս։
Տեսչական մոնիթորինգի տակ է հայտնվել դպրոցը, գալիս են, ջերմաչափումներ անում, որոնք լինում են առավոտյան։ Դասասենյակներում ջերմաչափումներից հետո արդեն ներկա-բացականերին է հերթը հասնում։ Սա էլ հանձնարարված է դասղեկներին։ Կաթսայատան վթարավերացման մասնակի աշխատանքները, սակայն, չեն կարող ապահովագրել հետագայում նման վիճակներից։ Խողովակաշարը դարձյալ տեղ-տեղ վնասված հատվածներ ունի, ամբողջությամբ համակարգը նորացնելու կարիք կա, բայց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը նշում է, որ սա հրատապ լուծման խնդիր չէ:
Իսկ վթարից հետո կատարված աշխատանքների համար ծախսերը դպրոցն ու կրթության վարչությունը համատեղ են հոգացել, ջրմուղի բրիգադն էլ, այսպես ասած, բարեգործական հիմունքներով է աշխատել։
Դպրոցն անցել է բնականոն դասապրոցեսի, դեռ մի բան էլ ավելին, վեցօրյա ռեժիմով են դասի գալու։ Բաց թողած դասերը այս շաբաթվանից կլրացնեն շաբաթ օրերի հաշվին ու գարնանային արձակուրդների կգնան։
15:12 11.05.2025
Ռոբերտ Թամարյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մայիսի 8-ի հրամանով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը։ Հրամանում մասնավորապես ասվում է. «Ռոբերտ Հովակիմի Թամարյանին 2025 թվականի մայիսի 8-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»: ...
14:32 11.05.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀանրապետության տարածքում` Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 11-15-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ […] ...
14:14 11.05.2025
Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ. ՆԳՆ-ն հերքում է Զարուհի Փոստանջյանի հրապարակումը ձերբակալվածի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի մասինՆերքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակմանը, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ», հայտնում եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների […] ...
13:59 11.05.2025
Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ ՍուրենյանՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, 17-ից վերադառնում մայիս: Տրամադրվեք»,- գրել է Սուրենյանը ...
13:42 11.05.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Հիմնադրամի աշխատակիցները տեղեկատվական տաղավարում ներկայացրել են եվրոպական դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում կյանքի կոչված ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկի հատկացրած դրամաշնորհի միջոցով իրականացվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը, որի շնորհիվ վերացվել են ՀՀ ճանապարհներին առկա բազմաթիվ վթարավտանգ կետեր։ Եվրոպական ներդրումային բանկի […] ...
13:25 11.05.2025
Հայաստանը ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի համաձայնությունը. ԱԳՆՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն X-ի իրր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնությունը: «Մենք ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված փոխըմբռնումը: Երկխոսությունը կարևորություն ունի, և հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի: Այս առումով, խաղաղության հասնելու միջազգային […] ...