13:47 22.02.2020
«Լրջագույն խնդիրը, որ կա, ոստիկանի ընկալումն է հանրության կողմից: Մարդիկ, ովքեր ունեն խնդիրներ, որոնք ոստիկանության տիրույթում են, չեն դիմում ոստիկանություն, որովհետև չեն ակնկալում, որ ոստիկանությունը կլուծի այդ խնդիրը: Մարդիկ դիմում են այլ միջոցների՝ սկսած քրեական հեղինակություններից, վերջացրած բազմաթիվ այլ միջոցներով:
Ոմանք դիմում են, մի քիչ կոպիտ բառով ասեմ, «մեծ ախպերներին», քրեական հեղինակություններին, ոմանք ոչ ոքի չեն դիմում: Շատ կարևոր է, որ ոստիկանությունը հանրության կողմից ընկալվի որպես ընկեր, որին դու կարող ես դիմել, երբ ունես խնդիր, ոչ թե 5 անգամ կտանի, կբերի բաժին, 7 հատ բացատրություն գրել կտա ու վերջում խնդիրդ չի լուծի: Մի անգամ էդպես կանես կամ մի տեղից կլսես, որ էդպես է եղել ու էլ չես դիմի ոստիկանին»,- ոստիկանության համակարգում բարեփոխումների թեմայով հանրային քննարկման ժամանակ կարծիք է հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Մանրամասները` տեսանյութում:
14:50 16.08.2025
Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 320 մարդՊակիստանի հյուսիսում ջրհեղեղների, սողանքների և անձրևների հետևանքով վերջին 48 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 320 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Geo News-ը՝ հղում անելով Պակիստանի աղետների ազգային վարչությանը: Նշվում է, որ փրկարարական գործողություններ են իրականացվում տուժած շրջաններում բնականոն կյանքը վերականգնելու համար: ...
14:32 16.08.2025
Ի՞նչ է շահում Հայաստանը Թրամփի նախաձեռնությունից. Հեռանկար բանավեճՎաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները խոստանում են դառնալ տարվա գլխավոր իրադարձությունը։ Դրանց գնահատականները հակասական են։ Ի՞նչ տվեց մեզ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը. տարածքային ամբողջականությունը երաշխավորելու հնարավորությո՞ւն, թե՞ միակողմանի զիջում կատարելու պարտադրանք։ Տրանսպորտային շրջափակումը բեկելու իրական շա՞նս, թե՞ տնտեսական կախվածության մեջ հայտնվելու հեռանկար։ Անվտանգությունը ամրապնդելու գործի՞ք, թե՞ Արևմտյան Ադրբեջանի նախագիծը իրականացնելու համար Բաքվին տրվող հենարան։ Այս թեմաները քննարկվել են […] ...
14:16 16.08.2025
Բիչախչյանի գոլային փոխանցումն ու «Լեգիայի» հաղթանակը բավարար չէինՎարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ավարտել է պայքարը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում: Լառնակայի ԱԵԿ-ի դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Լեհաստանի տիտղոսակիր թիմը տանը հաղթել է 2-1 հաշվով, դիմակայության առաջին խաղում սակայն կիպրական թիմը հաղթել էր 4-1 հաշվով: Բիչախչյանը պատասխան խաղի մեկնարկից է դուրս եկել խաղադաշտ և 16-րդ […] ...
13:58 16.08.2025
Վթար Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին․ կան տուժածներԱյսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 55-ամյա Լենա Վ․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչներ 22-ամյա Արփի Ա․-ն և 24-ամյա Դիանա Մ․-ն տեղափոխվել […] ...
13:47 16.08.2025
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրաԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Եթե ձերբակալվել եք կամ խախտել ԱՄՆ որևէ օրենք, ձեր վիզան կարող է հետ կանչվել, իսկ ձեզ կարող են արտաքսել ու զրկել հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։ Եղե՛ք օրինապահ և զե՛րծ մնացեք այնպիսի քայլերից ու արարքներից, որոնք կարող […] ...