Էրդողանը սպառնացել է «վճռական գործողություններ» ձեռնարկել Սիրիայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+24.09 oC

Էրդողանը սպառնացել է «վճռական գործողություններ» ձեռնարկել Սիրիայում

22:26 22.02.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում «ավելի վճռական գործողություններ» ձեռնարկելու Անկարայի մտադրության մասին: Թուրքիայի առաջնորդը, սակայն, չի հստակեցրել, թե խոսքն ինչ քայլերի մասին է:

«Մեզ համար պայքարը հեշտ չէ, մեր կողմից մարդիկ են զոհվում: Մենք բախվում ենք նոր թակարդների հետ»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի առաջնորդը նաև հայտարարել է Իդլիբում իրավիճակի վերաբերյալ ճանապարհային քարտեզի մշակման մասին՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի, Էմանուել Մակրոնի և Անգելա Մերկելի հետ հեռախոսային բանակցություններից հետո: Ինչպես նշել է Թուրքիայի առաջնորդը, Անկարան մտադիր է «ենթարկվել համաշխարհային տերությունների սցենարներին»:

Էրդողանը նաև հաստատել է, որ պատրաստ է մարտի 5-ին Ստամբուլում հանդիպել Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը

14:40 10.05.2024

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը։  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Պուտինը բացատրել է Միշուստինի թեկնածության ընտրությունը

14:12 10.05.2024

Պուտինը բացատրել է Միշուստինի թեկնածության ընտրությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի իր ընտրությունը բացատրել է նրանով, որ նրա ղեկավարած կաբինետը դժվարին պայմաններում շատ բան է արել։ «Վերջերս մենք հանդիպեցինք գործընկերների հետ և գնահատեցինք կառավարության աշխատանքը նախորդ տարիների դժվարին պայմաններում, և ինձ թվում է, որ ճիշտ կլիներ, եթե մենք շարունակեինք աշխատել Ձեզ հետ, իսկ Դուք շարունակեիք աշխատել որպես կառավարության […] ...

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետի հետ

13:37 10.05.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ղազախստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացման դինամիկան։ Քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր՝ ի շարունակություն Ղազախստանի նախագահի՝ ապրիլին Երևան կատարած այցի ժամանակ կայացած քննարկումների։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ընդգծվել է, որ […] ...

Թայվանի ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

13:05 10.05.2024

Թայվանի ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Թայվանի ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Հուալիեն քաղաքից 33 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է 350 հազար մարդ։ Օջախն ընկել է 18 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Իրանն ազատ է արձակել առևանգված MCS Aries-ի անձնակազմի յոթ անդամներին

11:56 10.05.2024

Իրանն ազատ է արձակել առևանգված MCS Aries-ի անձնակազմի յոթ անդամներին

Իրանը ազատ է արձակել առևանգված MCS Aries-ի անձնակազմի յոթ անդամներին, այդ թվում՝ հինգ հնդկացիների: Ապրիլի կեսերին իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները Հորմուզի նեղուցի ջրերում գրավել են Պորտուգալիայի դրոշով բեռնատար նավը։ ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ MCS Aries անունով բեռնարկղային նավը որսացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինների կողմից՝ […] ...

Միացյալ Նահանգները ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

11:26 10.05.2024

Միացյալ Նահանգները ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգները ողջունել է Ղազախստանի առաջարկը՝ մայիսի 10-ին Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով, հայտնում է ադրբեջանական TURAN գործակալությունը։ «Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխան TURAN-ի հարցին: Նախատեսվում է, որ ԱԳ […] ...

BACK_TO_TOP