Դատարանը վարույթ է ընդունեղ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ ՀԺ-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+28.09 oC

Դատարանը վարույթ է ընդունեղ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ ՀԺ-ի

14:41 23.02.2020

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Փիլոսյանը վարույթ է ընդունել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի:

«Ծանոթանալով հայցադիմումին և կից փաստաթղթերին` գտնում եմ, որ դրանք ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին համապատասխան, հետևաբար հայցադիմումը անհրաժեշտ է ընդունել վարույթ», – «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` նշված է դատարանի փետրվարի 21-ին որոշման մեջ:

Ավելի վաղ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները հայցադիմում էին ներկայացրել «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ` պահանջելով հերքել «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ…» վերտառությամբ հոդվածում տեղ գտած զրպարտություն հանդիսացող տվյալները, հոդվածը հեռացնել և պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը, փոխհատուցել պատճառված ոչ գույքային վնասը:

Վիճարկվող հոդվածում ԱԱԾ նախկին տնօրենի հասցեին մեղադրանքներ էր հնչեցվել՝ վարչապետ Փաշինյանի ընտանիքի դեմ վարկաբեկող նյութերի հրապարակումը կազմակերպելու համար։

«Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի:

Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական»,- 2019թ. դեկտեմբերի 12-ին հայտարարել էր. Ա.Վանեցյանը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ փաստաբանները հերքման պահանջով դիմել են թերթի խմբագրակազմին։

Սահմանված ժամկետում լրատվամիջոցը չի հրապարակել հերքումը, ինչի պատճառով էլ փաստաբանական խումբը հայցադիմում է ներկայացրել դատարան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:35 16.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Մարզերում օգոստոսի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 16-ին, 19-21-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի […] ...

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ

13:18 16.08.2025

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ

Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Ա.Գրիգորյանը շնորհավորել է Ա.Լարիջանիին ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու ու կարևոր պաշտոնում: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև հաստատված են ինստիտուցիոնալ կապեր և […] ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 16-ին

13:12 16.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 16-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:   ...

Աշխարհն ավելի անվտանգ է, քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսություն կա․ Սիարտո

13:00 16.08.2025

Աշխարհն ավելի անվտանգ է, քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսություն կա․ Սիարտո

Աշխարհն ավելի անվտանգ է դառնում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսության արդյունքում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիարտոն: «Աշխարհն ավելի անվտանգ կդառնա, քանի դեռ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսություն կա ամենաբարձր մակարդակով: Շնորհակալություն երկու նախագահներին էլ այս գագաթնաժողովը կազմակերպելու համար», – գրել է արտաքին գործերի նախարարության […] ...

Տեսնում ենք Թրամփի ցանկությունը՝ խորանալու հակամարտության էության մեջ և հասկանալու դրա ծագումը․ Պուտին

12:53 16.08.2025

Տեսնում ենք Թրամփի ցանկությունը՝ խորանալու հակամարտության էության մեջ և հասկանալու դրա ծագումը․ Պուտին

Ռուսաստանը տեսնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ օգնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք տեսնում ենք ԱՄՆ վարչակազմի և անձամբ նախագահ Թրամփի ցանկությունը՝ նպաստելու ուկրաինական հակամարտության կարգավորմանը, նրա ցանկությունը՝ խորանալու էության մեջ և հասկանալու դրա ծագումը», – ասել է Պուտինը Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ ...

Յանիկ Սիների  պատմական ցուցանիշը

12:42 16.08.2025

Յանիկ Սիների պատմական ցուցանիշը

Յանիկ Սիները դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ։ Իտալացին քառորդ եզրափակչում 2 սեթում (6-0, 6-2) առավելության է հասել Կանադան ներկայացնող Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ։ Սիները 25-րդ անընդմեջ հաղթանակն է տարել «հարդ» ծածկույթին։ 21-րդ դարում նման հաջողության հասել են նաև Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը։ Աշխարհի առաջին ռակետը Ցինցինատիի «Մասթերսի» կիսաեզրափակչում […] ...

BACK_TO_TOP