19:38 24.02.2020
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում 4 հարց էր ընդգրկված: Հանձնաժողովը հաստատել է հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի միջոցների օգտագործման, հիմնադրամից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ձևը:
«Քարոզչության կողմերի կազմավորած շտաբները չեն կարող տեղակայվել պետական, տեղական ինքնակառավարման, պետական կրթական, ուսումնական հաստատությունների շենքերում և այնտեղ, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները»,- տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում ընտրվեցին նաև թիվ 7 և 23 ընտրատարածքների հանձնաժողովի անդամները:
Օրակարգային հարցերը սպառելուց հետո ԱԳՆ-ի և ՊՆ-ի ներկայացուցիչները ստացան էլեկտրոնային քվեարկության համար նախատեսված ծրարները, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է անհատական կոդով քարտեր և ուղեցույց էլեկտրոնային քվեարկության իրականացման վերաբերյալ: Այդ ծրարները տրամադրվելու են էլեկտրոնային քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիներին: ՊՆ-ն ներկայացրել էր 640 քվեարկողի տվյալ, իսկ ԱԳՆ-ն՝ 277:
12:42 16.08.2025
Յանիկ Սիների պատմական ցուցանիշըՅանիկ Սիները դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ։ Իտալացին քառորդ եզրափակչում 2 սեթում (6-0, 6-2) առավելության է հասել Կանադան ներկայացնող Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ։ Սիները 25-րդ անընդմեջ հաղթանակն է տարել «հարդ» ծածկույթին։ 21-րդ դարում նման հաջողության հասել են նաև Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը։ Աշխարհի առաջին ռակետը Ցինցինատիի «Մասթերսի» կիսաեզրափակչում […] ...
12:28 16.08.2025
Թրամփը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդներին տեղեկացրել է Ռուսաստանի հետ գագաթնաժողովի արդյունքների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ առաջնորդներին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին տեղեկացրել է Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, եվրոպական առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի […] ...
12:20 16.08.2025
Թրամփը թույլ չէր տա, որ Ուկրաինայում հակամարտություն սկսվեր․ ՊուտինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը նախագահ լիներ, Ուկրաինայում հակամարտություն չէր լինի։ «Եվ այսօր մենք լսում ենք նախագահ Թրամփին, որ «եթե ինքը նախագահ լիներ, պատերազմ չէր լինի»։ Կարծում եմ՝ դա իրականում այդպես է։ Ես հաստատում եմ դա», – ասել է Պուտինը։ ...
12:07 16.08.2025
Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և դրանց պարագաներ. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ տանը և կից խորդանոցում շշալցնում և իրացնում է կեղծ օղիներ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և քրեական ոստիկաններն օգոստոսի 12-ին տղամարդուն հրավիրեցին վարչություն: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց կեղծ օղու […] ...
11:55 16.08.2025
«Բարսելոնայի» մարզիչը վնասվածք է ստացել մարզման ժամանակ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ձեռքի վնասվածք է ստացել, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Գերմանացի մասնագետը թիմի մարզման ժամանակ ընկել է ու վնասել ձեռքը։ Ակումբի բժշկական անձնակազմը արագ օգնություն է ցուցաբերել Ֆլիկին։ 60-ամյա մարզիչը հաջորդ մարզմանը ներկայացել է վիրակապած ձեռքով։ ...