18:48 24.02.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 24-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը:
Զինաիդա Գրեչանիի հետ առանձնազրույցի ընթացքում ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ նրա այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների զարգացմանը: ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխադարձ ըմբռնման և հարգանքի հիման վրա, և այդ հարաբերություններում կարևոր նշանակություն ունի խորհրդարանների դերը, Հայաստանի և Մոլդովայի պատվիրակություններն արդյունավետ համագործակցում են նաև միջազգային տարբեր հարթակներում:
Հայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները կիսվել են երկու երկրներում ընթացող բարեփոխումների ընթացքով:
Զինաիդա Գրեչանին պատմել է Մոլդովայում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին, մանրամասներ հայտնել Մոլդովայում ընթացող դատաիրավական բարեփոխումների և Սահմանադրական դատարանում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ, մասնավորապես՝ ինչպես են Մոլդովայի ՍԴ նախկին անդամները, որոնք աշխատել են իշխանությունն ուզուրպացրած մեկ անձի ճնշումների ներքո, համարձակություն ունեցել չեղյալ համարել նախկինում իրենց կայացրած ապօրինի որոշումներն ու հրաժարական տվել, և այժմ նոր ձևավորված Սահմանադրական դատարանն աշխատում է ի շահ երկրի՝ պաշտպանելով Սահմանադրությունը:
Զինաիդա Գրեչանին նշել է, որ Մոլդովայի Սահմանադրական դատարանի՝ ողջ կազմով հրաժարականից հետո Մոլդովայում ընթանում են դատաիրավական լուրջ բարեփոխումներ:
«Մենք սպասում ենք ձեր վարչապետի այցին Մոլդովա, այն փորձը, որ դուք ունեք հեղափոխությունից հետո, մեզ համար շատ կարևոր է: Մեզ նաև հետաքրքրում է ներդրումներ բերելու ձեր փորձը»,- ասել է Զինաիդա Գրեչանին:
Նա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ինչպես նաև Մոլդովայի հետ բարեկամական խմբին հրավիրել է իր երկիր՝ ավելի մանրամասն քննարկելու համագործակցության հարցերը:
Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանում և Մոլդովայում իրադարձությունների զարգացումը թեպետ տարբեր է, բայց նաև շատ ընդհանրություններ կան: ԱԺ նախագահը հայտնել է, որ ապրիլի 5-ին տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե, քանի որ Հայաստանի ՍԴ անդամները, ի տարբերություն Մոլդովայի, ինքնակամ հրաժարական չտվեցին, թեպետ նրանց հնարավորություն տրվեց օգտվելու վաղաժամ կենսաթոշակի գնալու իրավունքից:
Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրերին, վստահություն է հայտնել, որ նրանց այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և հետագա փոխգործակցության ամրապնդմանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Մոլդովայի հետ սերտ համագործակցությամբ բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, տեղեկատվական տեխնոլոգիաների: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ երկու երկրները երկկողմ և բազմակողմ համագործակցության մեծ ներուժ ունեն, Հայաստանի և Մոլդովայի միջև ստորագրված է տարբեր ոլորտներում համագործակցության 22 փաստաթուղթ, իսկ վերջին տարիներին քաղաքական շփումների ընթացքում տեղի են ունեցել բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ միջազգային հարթակներում, մասնավորապես ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵՏՄ, միջխորհրդարանական միության և այլ կառույցներում:
Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ընդգծել է միջխորհրդարանական հարաբերությունների կարևոր նշանակությունը երկու երկրների հարաբերությունների համատեքստում և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Մոլդովայի խորհրդարանների բարեկամական խմբերի դինամիկ աշխատանքը կուղղվի համագործակցության նոր ուղղությունների և անհատական շփումների ձեռքբերմանը:
«Մեզ իսկապես շատ հետաքրքիր է ձեր փորձը հեղափոխությունից հետո, համագործակցությունը, ձեր բարեփոխումները: Շատ հետաքրքիր են ձեր դատաիրավական բարեփոխումները, որ այդպես մտածված եք անում, որպեսզի համակարգը չսպասարկի քաղաքական որևէ շահ: Մենք շատ բան ունենք մեկս մյուսից սովորելու և պատրաստ ենք աշխատել բոլոր ուղղություններով: Հայաստանը մեզ համար բարեկամական երկիր է, և այդ բարեկամությունը պետք է պահպանել»,- ասել է Մոլդովայի խորհրդարանի ղեկավարը:
12:42 16.08.2025
Յանիկ Սիների պատմական ցուցանիշը11:10 16.08.2025
Դատախազությունն ամփոփել է 2025 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները12:42 16.08.2025
Յանիկ Սիների պատմական ցուցանիշըՅանիկ Սիները դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ։ Իտալացին քառորդ եզրափակչում 2 սեթում (6-0, 6-2) առավելության է հասել Կանադան ներկայացնող Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ։ Սիները 25-րդ անընդմեջ հաղթանակն է տարել «հարդ» ծածկույթին։ 21-րդ դարում նման հաջողության հասել են նաև Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը։ Աշխարհի առաջին ռակետը Ցինցինատիի «Մասթերսի» կիսաեզրափակչում […] ...
12:28 16.08.2025
Թրամփը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդներին տեղեկացրել է Ռուսաստանի հետ գագաթնաժողովի արդյունքների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ առաջնորդներին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին տեղեկացրել է Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, եվրոպական առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի […] ...
12:20 16.08.2025
Թրամփը թույլ չէր տա, որ Ուկրաինայում հակամարտություն սկսվեր․ ՊուտինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը նախագահ լիներ, Ուկրաինայում հակամարտություն չէր լինի։ «Եվ այսօր մենք լսում ենք նախագահ Թրամփին, որ «եթե ինքը նախագահ լիներ, պատերազմ չէր լինի»։ Կարծում եմ՝ դա իրականում այդպես է։ Ես հաստատում եմ դա», – ասել է Պուտինը։ ...
12:07 16.08.2025
Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և դրանց պարագաներ. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ տանը և կից խորդանոցում շշալցնում և իրացնում է կեղծ օղիներ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և քրեական ոստիկաններն օգոստոսի 12-ին տղամարդուն հրավիրեցին վարչություն: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց կեղծ օղու […] ...
11:55 16.08.2025
«Բարսելոնայի» մարզիչը վնասվածք է ստացել մարզման ժամանակ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ձեռքի վնասվածք է ստացել, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Գերմանացի մասնագետը թիմի մարզման ժամանակ ընկել է ու վնասել ձեռքը։ Ակումբի բժշկական անձնակազմը արագ օգնություն է ցուցաբերել Ֆլիկին։ 60-ամյա մարզիչը հաջորդ մարզմանը ներկայացել է վիրակապած ձեռքով։ ...