19:13 24.02.2020
Տեսախցիկներ կտեղադրվեն այն ընտրատեղամասերում, որոնք ԱԺ ընտրությունների ժամանակ եղել են, խոսքը մոտ 1500 տեղամասի մասին է, որոնք ուղիղ ժամանակային ռեժիմում կհեռարձակեն ընտրությունների ընթացքը, և նաև տեսագրությունը կձայնագրվի: Կառավարության որոշմամբ արդեն նաև անհրաժեշտ գումարն է հատկացվել: Այս պահին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
«Մենք ունենք 2008 տեղամաս, տեսախցիկներ կլինեն մոտ 1500-ում, դրանք տեղադրվելու են առավել մեծ թվով ընտրողներ ունեցող տեղամասերում, ընտրողների թվի հաշվարկով եթե նայենք, տեղամասերի մոտ 90 տոկոսը ծածկված կլինի տեսախցիկներով: Երևանի բոլոր տեղամասերը կփորձենք ծածկել տեսախցիկներով»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա նաև հիշեցրեց, որ միայն տեսախցիկները չեն հանրային վերահսկողություն իրականացնելու գործիք: Շատ ավելի լայն հնարավորություններ կան, այդ թվում` տեղամասերում վստահված անձանց, դիտորդների ներկայությունը, տեղամասերում գտնվողները կարող են անսահմանափակ տեսանկարահանել, լուսանկարահանել:
Մանրամասները` տեսանյութում:
12:42 16.08.2025
Յանիկ Սիների պատմական ցուցանիշըՅանիկ Սիները դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ։ Իտալացին քառորդ եզրափակչում 2 սեթում (6-0, 6-2) առավելության է հասել Կանադան ներկայացնող Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ։ Սիները 25-րդ անընդմեջ հաղթանակն է տարել «հարդ» ծածկույթին։ 21-րդ դարում նման հաջողության հասել են նաև Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը։ Աշխարհի առաջին ռակետը Ցինցինատիի «Մասթերսի» կիսաեզրափակչում […] ...
12:28 16.08.2025
Թրամփը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդներին տեղեկացրել է Ռուսաստանի հետ գագաթնաժողովի արդյունքների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ առաջնորդներին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին տեղեկացրել է Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, եվրոպական առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի […] ...
12:20 16.08.2025
Թրամփը թույլ չէր տա, որ Ուկրաինայում հակամարտություն սկսվեր․ ՊուտինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը նախագահ լիներ, Ուկրաինայում հակամարտություն չէր լինի։ «Եվ այսօր մենք լսում ենք նախագահ Թրամփին, որ «եթե ինքը նախագահ լիներ, պատերազմ չէր լինի»։ Կարծում եմ՝ դա իրականում այդպես է։ Ես հաստատում եմ դա», – ասել է Պուտինը։ ...
12:07 16.08.2025
Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և դրանց պարագաներ. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ տանը և կից խորդանոցում շշալցնում և իրացնում է կեղծ օղիներ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և քրեական ոստիկաններն օգոստոսի 12-ին տղամարդուն հրավիրեցին վարչություն: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց կեղծ օղու […] ...
11:55 16.08.2025
«Բարսելոնայի» մարզիչը վնասվածք է ստացել մարզման ժամանակ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ձեռքի վնասվածք է ստացել, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Գերմանացի մասնագետը թիմի մարզման ժամանակ ընկել է ու վնասել ձեռքը։ Ակումբի բժշկական անձնակազմը արագ օգնություն է ցուցաբերել Ֆլիկին։ 60-ամյա մարզիչը հաջորդ մարզմանը ներկայացել է վիրակապած ձեռքով։ ...