14:44 16.12.2017
Ռուսաստանի ռազմածովային ուժերը կարող են վնասել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների՝ ծովի հատակով անցնող հեռահաղորդակցային մալուխները՝ դրանով հսկայական վնաս հասցնելով ինչպես ՆԱՏՕ-ի անդամների տնտեսություններին, այնպես էլ տեղեկատվական անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ստյուարտ Փիչը։
Գեներալը հայտարարել է, թե իրենց ափերի մոտ իրենք նկատում են ռուսական ռազմանավերի շարժի ակտիվացում, ինչը վտանգում է իրենց անվտանգությունը։ Բրիտանական ռազմաօդային ու ռազմածովային ուժերի կարողությունները, ըստ գեներալի, չեն բավարարում ռուսական ռազմանավերից եկող սպառնալիքը չեզոքացնելու, հաղորդակցության ուղիները հսկելու համար։ Խնդրի լուծումը բրիտանացի զինվորականը տեսնում է ՆԱՏՕ-ից հավելյալ ուժեր ներգրավելու մեջ։
Խնդիրն այն է, որ մալուխների վնասման դեպքում (համաշխարհային ստորջրյա մալուխային ցանցը՝ լուսանկարում) բրիտանական կղզիները, ըստ զինվորականի, կկտրվեն կապից։ (արբանյակային կապի հնարավորությունների մասին զինվորականը չի հիշատակում)։ Նրա խոսքով՝ դա կայծակնային արագությամբ քաոսային իրավիճակ կստեղծի ՆԱՏՕ-ում։
Սակայն տեղին է նշել, որ բրիտանացի զինվորականն այս աշնանն ընտրվել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար։ Մեծ է հավանականությունը, որ գեներալը փորձում է հավելյալ ֆինանսավորում ապահովել ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի համար և հիշատակում է Ռուսաստանից եկող վտանգի մասին, որը նոր չէ։
Նման հայտարարություններ հաճախ են անում ՆԱՏՕ-ի զինվորական շրջանակներում ու հատկապես նրանց զենք վաճառող ընկերությունները։ Նրանց ձեռնտու է ավելացնել իրենց ֆինանսավորումը՝ հիշատակելով Ռուսաստանից եկող վտանգը։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...