ՀԱՕԿ-ը և ՀԸՖ-ն երբեք չեն միջամտել մարզչական որոշումներին. Ռոբերտ Խաչատրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC

ՀԱՕԿ-ը և ՀԸՖ-ն երբեք չեն միջամտել մարզչական որոշումներին. Ռոբերտ Խաչատրյան

18:04 27.02.2020

Հաշվի առնելով հայկական ըմբշամարտում կատարված վերջին օրերի իրադարձությունները, ՀԸՖ նախագահ Ռոբերտ Խաչատրյանը ՀԱՕԿ-ի և ՀԸՖ-ի անունից ֆեդերացիայի մամուլի բաժնի հետ զրույցում խոսել է տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:

«Առաջին հերթին փաստում եմ, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, իմ, ըմբիշներ Կարապետ Չալյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջև իսկապես եղել է հանդիպում, որի ժամանակ ՀԱՕԿ նախագահն ու ես առաջարկել ենք Կարապետ Չալյանի՝ ԱԱ-ում մեդալ չնվաճելու դեպքում շարունակել պայքարը՝ միջազգային մրցման միջոցով որոշելու լավագույնին:

Այդ հանդիպման ընթացքում ՉԻ խոսվել թե կոնկրետ ինչ մրցաշարի մասին է խոսքը:

Որոշ ժամանակ անց եղել է ևս մեկ հանդիպում ՀԱՕԿ նախագահի, Արսեն Ջուլֆալակյանի, Լևոն Ջուլֆալակյանի և իմ միջև, որի ընթացքում Արսեն Ջուլֆալակյանը խնդրել է Հայաստանի առաջնությանը չմասնակցելու թույլտվություն՝ ինչին ընդառաջել ենք:

Ջուլֆալակյանները հայտնել են, որ իրենք ունեն նախապատրաստական իրենց ուրույն ծրագիրը և ցանկանում են մրցաշարի մեկնել գարնանը:

Առաջարկին ո՛չ ՀԱՕԿ նախագահը, ո՛չ էլ ես չենք առարկել, սակայն նման որոշում պետք է կայացնեն հավաքականի մարզիչները, ոչ թե մենք:

Այդ հանդիպման անմիջապես հաջորդ օրը ՀԱՕԿ նախագահի և ինձ մոտ են եկել Հայաստանի հավաքականի մարզիչները և հայտնել են, որ իրենք ունեն իրենց նախապատրաստական առանձին փուլը, ուստի նպատակահարմար և ճիշտ են գտնում, որ որոշիչ մրցաշարը լինի հունվարին:

Հաշվի առնելով այն փաստը, որ ո՛չ ՀԱՕԿ-ը, ո՛չ ՀԸՖ-ն երբեք չեն միջամտել
մարզչական որոշումներին՝ մարզիչների առաջարկին որևէ առարկություն չի եղել:

Մրցաշարից 2.5 ամիս առաջ ես Լևոն Ջուլֆալակյանին հրավիրել եմ ֆեդերացիա, որտեղ հայտնել եմ մարզչական խորհրդի որոշումը և մշտական կապի մեջ եմ եղել Լևոն Ջուլֆալակյանի հետ:

Մենք զերծ ենք մնում մարզչական շտաբի աշխատանքի և կայացած որոշումների վերաբերյալ մեկնաբանություններից, քանի որ սպորտն այն ոլորտն է, որտեղ արդյունքները խոսում են իրենք իրենց փոխարեն: Ձախողելու պարագայում՝ մարզիչներն իրենց որոշումների համար պատասխանատվություն կկրեն»,- ասել է ֆեդերացիայի նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

21:03 30.07.2025

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 60 կգ․ քաշային Զավեն Մեժլումյանը նույնպես հաղթեց փոքր երզափակչում և նվաճեց բրոնզե մեդալ։ Սա հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր ԱԱ-ում։ Մինչ այդ 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն էր դարձել բրոնզե մեդալակիր։ Իսկ երեկ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես Նազարյանը։ ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:54 30.07.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 37, 39, 41 շենքեր, Կորյունի փ. 6, 6ա, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 […] ...

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

20:41 30.07.2025

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

Գազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP