13:08 04.06.2018
Այսօր մի խումբ ուղևորափոխադրողներ վաղ առավոտից հավաքվել էին կառավարության առջև և պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Դժգոհությունը պայմանավորված է որոշումով, որ հունիսի 1-ից արգելվում է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը ՌԴ, կամ այն հնարավոր է իրականացնել մեկանգամյա թույլտվության պայմաններում՝ 150.000 դրամ վճարի դիմաց և որոշակի պայմաններով, որը վարորդներին չի բավարարում:
Նրանք ցանկանում են վերականգնել նախկին լիցենզիոն համակարգը, քանի որ մրցութային կարգով անցնելու հավանականությունը նվազագույն են համարում՝ առաջադրված խիստ պահանջների ու պայմանների պատճառով:
«Ամեն ռեյսի համար պետք է 250.000 դրամ վճարենք, գումարած ամեն նստատեղի համար 2400 դրամ հարկ: Շատ թանկա ու ձեռք չի տալիս»,- ասում է ուղևորափոխադրողներից մեկը:
«Տենդեռ են հայտարարում, բայց էդ տենդեռը շահում են մենակ վարչական լծակներ ունեցողները: Մրցույթի համար հայտը տարանք, ոչ էլ կանչեցին»,- դժգոհում է մեկ այլ ուղևորափոխադրող:
Տրանսպորտի և կապի նախարարությունում, որպես լուծում, առաջարկել են մեկանգամյա թույլտվությունը, որը 50.000 դրամ է սահմանում միկրոավտոբուսների և 150.000 դրամ ավտոբուսների համար, ընդ որում՝ կա նաև պահանջ ուղևորախումբը նույն խմբաքանակով ու ցուցակով հետ վերադարձնել կամ վերադառնալ դատարկ: Թույլատրվում է 10 տոկոսի շեղում միայն:
«Մեր դեպքում ստացվում ա, որ պետք ա դատարկ հետ վերադառնանք, որովհետև մենք տուրիստական չենք: Հաշվի առնելով մեր վճարները, տուրքերն ու ծախսերը ձեռնտու չի լինում նման տարբերակը»,- ասաց ուղևորափոխադրող ընկերության տնօրեն Արտակ Կնյազյանը:
Ուղևորափոխադրողները պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Նրանց կառավարությունում ընդունել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ու համաձայնության են եկել խնդրի շուրջ քննարկումները իրականացնել երկու օրից՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Ուղևորափոխադրողների հետ դրսում հանդիպել է նաև տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը:
16:07 01.08.2025
Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել ՇվեդիայումԳրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...
16:02 01.08.2025
Բացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիրՀայաստանի թանգարաններն ամառվա արձակուրդային օրերը հետաքրքիր և հագեցած դարձնելու ինքնատիպ առաջարկներով են ներկայանում՝ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների, հյուրերի և քաղաքացիների համար: Մշտական ցուցադրություններին զուգահեռ՝ թանգարաններում գործում են տարբեր թեմատիկ ուղղություններով ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են ուշագրավ պատմություններ՝ բացառիկ էքսպոզիցիաների միջոցով: Ռուսական արվեստի թանգարան. «Դիմակը՝ կերպար և գաղափար» Օգոստոսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ․ […] ...
15:57 01.08.2025
Պուտինը նշել է ուկրաինական հակամարտության կարգավորման գլխավոր խնդիրըՈւկրաինական կարգավորման մեջ գլխավորը հակամարտության պատճառների վերացումն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Գլխավորը այս ճգնաժամի պատճառները վերացնելն է», – լրագրողներին ասել է պետության ղեկավարը։ Պուտինը և Լուկաշենկոն ուրբաթ օրը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացնում Վալաամում։ Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդները մի քանի տարի շարունակ ամռանը միասին են այցելում Վալաամ։ Նրանք կղզի են այցելել 2019, […] ...
15:19 01.08.2025
Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...
14:57 01.08.2025
Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...