12:11 29.02.2020
Թեհրանից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը երեկ ժամանեց Երևան: Քաղաքացիները մտավախություն ունեին՝ պայմանավորված շրջանառվող որոշ թյուր տեղեկություններով, թե Իրանում ՀՀ դեսպանության աշխատանքը դադարեցված է: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով:
«Իրանում ՀՀ դեսպանության աշխատանքի հետ կապված՝ հայտնում ենք հետևյալը, որ դեսպանության ողջ անձնակազմը շարունակում է իր բնականոն գործունեությունը, այդ թվում՝ 24-ժամյա ծառայություն մատուցելով մեր քաղաքացիներին և հնարավորության սահմաններում ձեռնարկելով բոլոր քայլերը՝ վերջիններիս առջև ծառացած խնդիրները հասցեագրելու ուղղությամբ:
Ինչպես գիտեք, դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ, պաշտպանվում է մշտական կապ Իրանում գտնվող մեր հայրենակիցների հետ, վերոնշյալ գործառույթների արդյունավետ իրականացման համար պարզապես ժամանակավոր որոշում է կայացվել դադարեցնել հյուպատոսական հերթագրման և ընդունելության գործառույթները, որոնք որոշակի տեխնիկական կազմակերպական միջոցառումների իրականացումից հետո լիարժեքորեն կվերականգնվեն:
Դեսպանության աշխատակիցների անգամ անձնական բջջային հեռախոսային համարները հասանելի են, դրվել են դեսպանության սոցիալական էջերում, դեսպանության կայքէջում դրանք հասանելի են, կա նաև էլեկտրոնային փոստ, որով մեր քաղաքացիները կարող են դիմել դեսպանությանը, կարող են այցելել դեսպանություն, ներկայացնել իրենց խնդիրները: Ուղղակի դադարեցվել է այդ երկու գործառույթը, որ մեր քաղաքացիների հետ արդյունավետ կապը հնարավոր լինի ապահովել»,- տեղեկացրեց նա:
Հարցին՝ եթե Իրանում կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկանում են վերադառնալ, կարո՞ղ են դիմել դեսպանություն, Աննա Նաղդալյանը պատասխանեց.
«Բնականաբար, պետք է պարզապես դեսպանությանն այդ մասին տեղյակ պահել, դեսպանության կողմից հնարավորության սահմաններում ձեռնարկվում են բոլոր քայլերը այդ խնդիրները հասցեագրելու ուղղությամբ»:
00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիսՀուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
23:59 20.07.2025
Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համարԱֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...
23:48 20.07.2025
Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարումՀուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...
23:27 20.07.2025
Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատումՃապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...
23:00 20.07.2025
Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...
22:35 20.07.2025
Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերըՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...