17:16 04.06.2018
ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումներից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Վստահորեն հայտարարում եմ, որ այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն տարրեր»,- նշել է ոստիկանապետը:
Հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ոստիկանապետը կոռուպցիան համակարգում բացառելու համար, Վալերի Օսիպյանը պատասխանել է, թե հատուկ ստորաբաժանումներ կան, որոնց միջոցով վերահսկում է համակարգը, իսկ թե ինչպես, դա գաղտնիք է: Ոստիկանապետը նաև նշել է, թե անցյալում էլ համատարած չի եղել կոռուպցիան, դա ավելի շատ վերաբերել է ճանապարհային ոստիկանությանը:
«Մենք հիմա կարմիր գիծ ենք գծել և անցնողներ չկան: Եթե լինեն և դուք փաստեր ունենաք, ապա տեղեկացրեք մեզ»,- դիմել է լրագրողներին Վալերի Օսիպյանը:
Նա անդրադարձել է նաև ոստիկանների աշխատավարձերի խնդրին: Նշել է, թե քննարկումներ են ունեցել համապատասխան գերատեսչական կառույցների հետ և հնարավոր է՝ հունվարից ոստիկանների աշխատավարձերը բարձրանան:
«Ինչ վերաբերում է ոստիկանների թվի կրճատմանը, ապա կրճատում կլինի, բայց դա կապ չունի Ձեր ասած «ոստիկանապետության» գաղափարի հետ: Թե ինչ թվով կկրճատվի, գաղտնիք է»,- լրագրողի հարցին պատասխանել է Օսիպյանը:
Հարց է հնչել նաև հանրահավաքները ցրելու նոր միջոցների մասին, որին ոստիկանապետը պատասխանել է, թե նոր միջոցներ չեն լինի, կարող է նույնիսկ եղած միջոցները վերանայվեն:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...