20:40 04.06.2018
Թուրքիայում ձերբակալվել է ծաղրանկարիչ Նուրի Քուրթջեբեն, որը մեղադրվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ, հաղորդում է Ermenihaber.am-ը:
Նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը վերահաստատել է վերջինիս 1 տարի 2 ամիս և 15 օր ազատազարկման դատապարտելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Ծաղրանկարիչը ձերբակալվելուց հետո տեղափոխվել է Յալովայի բանտ:
Ըստ դատարանի որոշման՝ Քուրթջեբեն, 2015 թվականին հեղինակած մի շարք ծաղրանկարներում, վիրավորել է նախագահ Էրդողանին:
Քուրթջեբեի փաստաբան Էրդեմ Աքյուզը, դժգոհելով դատարանի որոշումից, հայտնել է, որ ամբողջ աշխարհում ընդունված է, որ արվեստի գործիչներն իրենց ստեղծագործություններն ազատորեն ներկայացնելու և քաղաքականությամբ զբաղվողներին քննադատելու ավելի շատ ազատություն ունեն, քան ուրիշները:
Փաստաբանը, քննադատելով դատարանին թերի որոշման համար, ընդգծել է .
«Դատարանի որոշման մեջ անգամ նշված չէ, թե Քուրթջեբեի ո՞ր նկարը և արտահայտությունն են վիրավորանք պարունակում: Բացի այդ, հաշվի չեն առնվել և չեն ուսումնասիրվել Քուրթջեբեի հայտարարություններն այն մասին, որ որոշ մարդիկ մուտք են գործել իր ֆեյսբուքյան էջ և իր փոխարեն գրառումներ արել»:
09:00 26.05.2025
Նեթանյահուն ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի հետ քննարկել է Գազայում ընթացող պատերազմըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հետ քննարկել է Գազայի հատվածում ընթացող պատերազմը։ Այս մասին հայտնել է Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակը։ «Նեթանյահուն Երուսաղեմի վարչապետի գրասենյակում հանդիպել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հետ, ով անսասան աջակցություն է հայտնել վարչապետին և Իսրայել պետությանը: Նա բարձր է գնահատել Եգիպտոսի սահմանին ցանկապատ կառուցելու […] ...
08:50 26.05.2025
Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննադատել է Իսրայելի գործողությունները ԳազայումԲունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշետը (ՔԴՄ) Իսրայելի կողմից Գազայի հատված օգնության հասցնումը կանխելու գործողությունները որակել է որպես միջազգային իրավունքի խախտում։ «Բնակչությանը սննդի, մարդասիրական օգնության և դեղորայքի մատակարարման ուշացումը ՀԱՄԱՍ-ի դեմ պայքար չէ։ Բնակչությունը պետք է պաշտպանված լինի և ապահովված լինի սննդով նույնիսկ պատերազմի ժամանակ», – ZDF հեռուստաընկերության եթերում ասել է Լաշետը։ Սա, նշել […] ...
08:40 26.05.2025
Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտինՈւկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայի տարածքում անհապաղ հրադադարի օգտին։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել X-ում․ «Անմիջապես դադարեցրեք կրակը»։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը։ Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց վերսկսել բանակցային գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկին «անհապաղ համաձայնելու» […] ...
08:30 26.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:25 26.05.2025
Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել ԱֆղանստանինՌուսաստանը 1280 տոննա ալյուր է նվիրաբերել ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) գրասենյակին Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգում։ Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը։ Մազարի Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները, որոնք ներկա էին բեռի փոխանցման արարողությանը, ընդգծել են իրենց երկրի հանձնառությունը ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի հետ համագործակցության շրջանակներում աջակցելու աֆղան ժողովրդին։ Նրանք հավելել են, որ […] ...
08:16 26.05.2025
Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին ԱստանայումԿենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում, նույն օրը Իտալիայի կառավարության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Ղազախստան։ Այս մասին հայտնել է Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։ Մելոնին սկզբում պլանավորել էր այցելել Ուզբեկստան, ապա Ղազախստան ապրիլի 25-27-ը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար։ Սակայն, […] ...