16:53 18.12.2017
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է տեղափոխվել «Ինտեր»:
Այս մասին «Corriere dello Sport»-ին հղում կատարելով` հայտնում է «Football Italia»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Ինտերը» անում է ամեն ինչ, որպեսզի Մխիթարյանի տեղափոխությունը կայանա, և արդեն կապ է հաստատել նաև Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Սակայն, դեռևս հայտնի չէ` արդյոք Մխիթարյանն «Ինտեր» կտեղափոխվի վարձակալությա՞ն, թե՞` մշտական հիմունքներով:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Դորտմունդի «Բորուսիան» ու թուրքական «Բեշիքթաշը»
23:08 02.05.2025
Արգենտինայի ափերի մոտ 6.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱրգենտինայի ափերի մոտ 6.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ուշուայա քաղաքից 291 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 58 հազար մարդ, և չիլիական Պունտա Արենաս քաղաքից 523 կմ հարավ-արևելք, որտեղ բնակվում է մոտ 117 հազար մարդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և […] ...
22:55 02.05.2025
Al Masirah. ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԱՄՆ զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Եմենի արևմտյան Հոդեյդա նահանգի Ռաս Իսա նավթային նավահանգստին։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների կողմից։ Տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն մի քանի ժամվա ընթացքում հասցրել է 7 առնվազն հարված: Զոհերի մասին տեղեկություններ չկան: ...
22:42 02.05.2025
Վերականգնվել և բարելավել է Մ-6, Վանաձոր – Ալավերդի – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,611 կմ հատվածը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վերականգնվել և բարելավել է Մ-6, Վանաձոր – Ալավերդի- ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,611 կմ հատվածը (Օձունի խաչմերուկ): Պետական բյուջեից հատկացվել է 977 մլն դրամ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:26 02.05.2025
Կառուցվել և շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 816 մլն դրամ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:19 02.05.2025
Թրամփը ապառնում է պատժել նրանց, ովքեր նավթամթերք են գնում Իրանից․ ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի վրաՄիացյալ Նահանգները պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել բոլոր այն պետությունների ու ընկերությունների դեմ, որոնք նավթ ու նավթամթերք են գնում Իրանից: Այդ մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը: Ինչի՞ հետ է դա կապված: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ արդեն մեկ ամիս է, ինչ Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. […] ...
22:09 02.05.2025
«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Opel Zafira»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավորՄայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Վարուժան Ալմոյանը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, որոնցից մեկը մասամբ մխրճվել է մեքենայի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական […] ...