20:00 09.03.2020
Նոր տեսակի կորոնավիրուսը շարունակում է մնալ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Վարակվածների թվով վիրուսի էպիկենտրոն Չինաստանին հաջորդում է Հարավային Կորեան, իսկ մահացածների թվով՝ Իտալիան:
Իտալիա
Եվրոպայում նոր կորոնավիրուսի տարածման կենտրոնը համարվում է Իտալիան: Եվրոպական երկրների մեծ մասում կորոնավիրուսի առաջին դեպքերը բերվել են հենց Իտալիայից: Մահացության ցուցանիշով հիվանդության էպիկենտրոն Չինաստանից հետո Իտալիան երկրորդ տեղում է: Այնտեղ վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան 133 դեպք է արձանագրվել, ընդհանուր մահացածների թիվը գերազանցել է 360-ը: 25 %-ով ավելացել է վարակվածների թիվը, որն արդեն գերազանցում է 7370-ը: Հիվանդներից շուրջ 620-ը բուժվել է:
Իտալիայի իշխանությունները երկրի հյուսիսային Լոմբարդիա վարչական շրջանում և 14 այլ նահանգներում սահմանափակել են մուտքն ու ելքը, ինչն ազդում է 16 մլն մարդու տեղաշարժի վրա: Ամբողջ երկրում մինչև ապրիլի 3-ը փակվել են դպրոցները, մարզասրահները, թանգարանները: Սպորտային միջոցառումներն անցկացվում են առանց հանդիսատեսի:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Իտալիայի իշխանությունները նաև արգելել են բանտեր այցելությունները: Սա ազատազրկվածների շրջանում մեծ դժգոհությունների առիթ է դարձել: Բանտերում կազմակերպված խռովությունների հետևանքով 6 մարդ է մահացել:
Ֆրանսիա
Ֆրանսիայում գրանցվել է վարակման ավելի քան 1200 դեպք, որոնցից 12-ը բուժվել է, 19-ը՝ մահացել: Ֆրանսիայի իշխանություններն արգելել են 1000 հոգուց ավելի մարդկանց կուտակումը մեկ վայրում:
Հարավային Կորեա
Հարավային Կորեայում գրանցվել է 7470-ից ավելի վարակակիր, որոնցից բուժվել է 118-ը, մահացել՝ 53-ը: Հարավային Կորեայում կորոնավիրուսով պայմանավորված մահացության ամենացածր ցուցանիշն է գրանցվել՝ 0,7 %: Այդ երկրի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տեմպերն իրենց երկրում, կարծես, նվազում են:
Չինաստան
Չինաստանը նույնպես բավական դրական առաջընթաց է արձանագրել: Վիրուսի էպիկենտրոն հանդիսացող Ուհան նահանգում 14 ժամանակավոր հիվանդանոցներից 11-ը փակվել են, քանի որ հիվանդների մեծ մասը բուժվել է: Միայն Չինաստանում վերջին 3 ամիսների ընթացքում կորոնավիրուսով հիվանդացել է ավելի քան 80 հազար մարդ, նրանցից 58 հազարը բուժվել է, 3120-ը՝ մահացել:
Իրան
Հարևան Իրանում, ըստ պաշտոնական տվյալների, նոր կորոնավիրուսի 7160-ից ավելի դեպք է գրանցվել, որոնցից բուժվել է 2390-ից ավելին, մահվան դեպքերը 237-ն են:
Կորոնավիրուս է ախտորոշվել Իրանի ևս մեկ պաշտոնյայի՝ Ճգնաժամային իրավիճակների ծառայության ղեկավար Իսմայիլ Նաջարի մոտ: Նա բուժօգնության է դիմել անցյալ շաբաթ: 4 թեստերի արդյունքները նրա մոտ արձանագրել են վիրուսի առկայությունը: Իսմայիլ Նաջարը հոսպիտալացվել է, սակայն լավ ինքնազգացողության շնորհիվ նրան դուրս են գրել հիվանդանոցից և կարանտինի ենթարկել:
Իրանի դատարանները որոշակի պայմանների համապատասխանող 70 հազար ազատազրկվածների ժամանակավորապես ազատել են բանտերից, որպեսզի կանխեն հիվանդության է՛լ ավելի տարածումը:
Իրանում վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են, Թեհրան, Ղոմ և Գիլան նահանգներում:
Այլ երկրներ
Վրաստանում նոր կորոնավիրուսով հիվանդների թիվը 15 է, Ադրբեջանում՝ 9: Երկու երկրներում էլ մահվան դեպքեր չեն գրանցվել:
Գերմանիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը կազմել է 1151 մարդ, Իսպանիայում՝ 911: ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 560-ը, Ռուսաստանում այդ թիվը 20 է:
Ի դեպ, այս թվերը ժամ առ ժամ փոփոխվում են: Կորոնավիրուսից հիվանդացածների, առողջացածների և մահացածների թիվն կարող եք հետևել այստեղ:
Հիվանդության ավարտի կանխատեսումները և հնարավոր բուժումը
Չինաստանի առողջապահության նախարարության պաշտոնյաներից մեկը կանխատեսել է, որ կորոնավիրուսի համաճարակը աշխարհի տարբեր երկրներում կշարունակի տարածվել մինչև հունիս:
Մինչ հիվանդությունը տարածվում է, մասնագետները փորձում են արդյունավետ դեղամիջոց ստեղծել վիրուսի դեմ: Ճապոնական դեղագործական ընկերություններից մեկն առաջարկել է դեղամիջոցում օգտագործել վիրուսը հաղթահարած հիվանդների արյան հակամարմինները:
11:05 15.07.2025
Լուկա Մոդրիչը «Միլանում» էԻտալական «Միլանը» հայտնել է Լուկա Մոդրիչի տրանսֆերի մասին: 39-ամյա խորվաթ կիսապաշտպանն ու «Միլանը» ստորագրել են մեկ տարվա պայմանագիր, որի ժամկետը կլրանա 2026 թվականի հուլիսի 1-ին: Մոդրիչն իտալական ակումբում հանդես կգա «14» համարի մարզաշապիկով: «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուկա Մոդրիչը 13 տարի անցկացրել է Մադրիդի «Ռեալում»` նվաճելով 28 տիտղոս և դառնալով ամենատիտղոսակիր խաղացողն ակումբի պատմության մեջ: ...
10:55 15.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 14-15-ըԲացահայտվել է 106 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, շրջանառությունն արգելված […] ...
10:47 15.07.2025
Հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի Նոր Հաճնի կամրջով երթևեկությունըՆոր Հաճնի կամրջի երթևեկամասի դեֆորմացիոն կարերի նորոգման նպատակով հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի կամրջով երթևեկությունը։ Կամրջի հիմնանորոգումը մեկնարկել է 2024 թվականին, իրականացվել է կամրջի հենարանների, երթևեկամասի նորոգման՝ նախագծով նախատեսված աշխատանքների մեծ մասը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Այս ընթացքում առանց կցորդի տրանսպորտային միջոցները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ […] ...
10:37 15.07.2025
Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչՊորտուգալացի Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը չի հայտնել 70-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը: Ժեզուշը 2024/25 մրցաշրջանի վերջնամասում հեռացվել էր Ռիադի «Ալ Հիլալի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նախկինում պորտուգալացին գլխավորել է նաև Լիսաբոնի «Բենֆիկան», թուրքական «Ֆեներբահչեն», բրազիլական «Ֆլամենգոն» և այլ թիմեր: ...
10:30 15.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 15-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 15-ի 08։00 դրությամբ կազմել է 19.1°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:19 15.07.2025
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 16-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Բաբաջանյան, Րաֆֆու, Գուսան Շերամի, Սեբաստիայի, Տիչինայի փողոցների և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...