Ճապոնիայում կթույլատրվի դիմակների վերավաճառքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+24.09 oC

Ճապոնիայում կթույլատրվի դիմակների վերավաճառքը

20:52 10.03.2020

Ճապոնիայում բժշկական դիմակների վերավաճառքը չի պատժվի օրենքով, և տուգանք կամ ազատազրկում չի կիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր կվերավաճառեն այդ դիմակները, հաղորդում է ТАСС-ը:
Նշենք, որ երկրի օրենսդրությամբ նախատեսվում է մինչև մեկ տարվա ազատազրկում կամ  մինչև 1 մլն իեն տուգանք կիրառել յն անձանց  նկատմամբ, որոնք զբաղվում են պաշտպանիչ դիմակների վերավաճառքով:
Ճապոնիայում թույլատրվում է  վերավաճառել դիմակները  նույն գնով, որով գնել են: Թույլատրվում է նաև բաժանել դիմակներ ընտանիքի  անդամներին ու ծանոթներին:
Ավելի վաղ, Ճապոնիայի իշխանությունները խնդրել էին համացանցային օպերատորներին դիմակների վաճառք չկազմակերպել համացանցով:  Բանն այն է, որ կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո համացանցում դիմակները վաճառվում էին 10-ապատիկ թանկ: Իսկ խանութներից դրանք անհետացել  էին:
Վերջին տվյալներով՝ Ճապոնիայում 1200 կորոնավիրուսային հաստատված դեպք կա:  16-ը մահացել են:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի արտգործնախարարը մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար

13:11 11.05.2025

Իրանի արտգործնախարարը մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու նպատակով ԱՄՆ պաշտոնյաների հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի […] ...

Թրամփը ողջունել է Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ

12:57 11.05.2025

Թրամփը ողջունել է Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ վերսկսել Կիևի իշխանությունների հետ ուղիղ բանակցությունները։ «Սա կարող է մեծ օր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար։ Մտածեք հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, երբ այս անվերջ «արյունահեղությունը» ավարտվի», – գրել է նա Truth Social-ում։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը «կշարունակի աշխատել (խմբ.հակամարտության) երկու կողմերի հետ՝ […] ...

Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

12:46 11.05.2025

Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Սախալինի շրջանում գրանցվել է 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Ցնցումները զգացվել են նաև Իտուրուպ կղզում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը։ Երկրաշարժը գրանցվել է ժամը 11:36-ին (Մոսկվայի ժամանակով 03:36)՝ 34 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իտուրուպ կղզուց 114 կմ հարավ-արևելք: ...

Պուտինն առաջարկել է Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները

12:34 11.05.2025

Պուտինն առաջարկել է Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին առաջարկել է Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները։ «Մենք բազմիցս առաջարկել ենք կրակի դադարեցման քայլեր։ Մենք երբեք չենք հրաժարվել ուկրաինական կողմի հետ երկխոսությունից։ Թույլ տվեք ևս մեկ անգամ հիշեցնել ձեզ։ 2022 թվականին բանակցությունները մենք չէինք խզել։ Դա ուկրաինական կողմն էր: Չնայած ամեն ինչին, մենք առաջարկում ենք, որ Կիևի իշխանությունները վերսկսեն բանակցությունները, որոնք […] ...

Թամանյան փողոցում ծառն ընկել է «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վրա

12:23 11.05.2025

Թամանյան փողոցում ծառն ընկել է «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վրա

Մայիսի 10-ին, ժամը 22:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանյան փողոցում ծառն ընկել է «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ ծառն ընկել և վնասել է շենքի բակում կայանած […] ...

Մխիթարյանը բաց կթողնի առաջիկա խաղը

12:09 11.05.2025

Մխիթարյանը բաց կթողնի առաջիկա խաղը

Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Տորինոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրի հանդիպումը, հայտնում է Tuttomercatoweb-ը։ Նա ազդրի մկանի ծանրաբեռնվածություն ունի և մարզչական շտաբը որոշել է ռիսկի չդիմել ու խաղադաշտ դուրս չբերել 36-ամյա ֆուտբոլիստին։ Մխիթարյանից բացի, «Ինտերի» ֆուտբոլիստներից թուրինյան ակումբի դեմ խաղն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն նաև Լաուտարո Մարտինեսը, Ֆրանչեսկո Աչերբին ու Բենժամեն Պավարը։ «Տորինո» – […] ...

BACK_TO_TOP