Ի՞նչ գտածոներ են հայտնաբերվել Արտանիշի պեղումների ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+30.09 oC

Ի՞նչ գտածոներ են հայտնաբերվել Արտանիշի պեղումների ժամանակ

13:52 11.03.2020

Հնագիտական արշավախումբը նախորդ տարի Արտանիշում պեղել է երկու դամբարան, որոնք թվագրվում են Ք.ծ.ա. 7-6-րդ դարերին: Հայտնաբերվել են մարդաբանական նյութեր, հնագիտական առարկաներ, գտածոների թվում կան նաև երեխաների կմախքներ։

Արտանիշի պեղումների հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանի խոսքերով` հետաքրքիր էր հատկապես խմբային թաղումը, քանի որ մի դամբարանում շուրջ 30 մարդկային կմախք է հայտնաբերվել։ Արդեն մասնակի վերականգնվել է 14 գանգ, որից 3-ը՝ մանկական։ Հայտնաբերվել են նաև 10 ստորին ծնոտներ:

«Թաղման ծեսի համար տարբեր բաներ կարող ենք ասել, մի քանի տեսակետ այս պահին ունենք, որ տարբեր տեղերից կարող են հավաքել մարդաբանական նյութերը, բերել, այդ թաղումը անել, որովհետև թաղումը ձեռք տված չէր, թալանածի պատճառով չէր, որ պակասել են կամ այդքան շատ են, դա իրենց մոտեցումն է, բայց ինչ են մտածել, պարզ չէ: Երկրորդ` մտածում ենք, որ կարող է նաև զրադաշտական ծես լինել, որովհետև այս պահին ունենք նաև այրված մարդու սրունքի մի բեկոր, ամբողջական մարմինը չկա, երբ դիակիզում է լինում, միշտ չէ, որ ոսկորները ամբողջությամբ են պահպանվում, այսինքն` այստեղ ունենք դիամասնատում, հավանաբար, նաև դիակիզում»,- ասաց Հասմիկ Սիմոնյանը:

Համագործակցություն կա նաև օտարերկրյա կոլեգաների հետ: Այս պահին 6 անհատից գենետիկական նյութ է տրվել ուսումնասիրության, պարզելու համար` կա՞ արդյոք ազգակցական կապ: Մարդաբանական տեսանկյունից, բանախոսների կարծիքով, կան որոշակի բնութագրիչներ, որ արդեն վկայում են ազգակցական կապի մասին, սակայն ավելի հստակ պատասխան այս հարցին կտան հետազոտության արդյունքները:

«Մենք դամբարանից հանել ենք 800-ից ավելի խեցեբեկոր, որոնցից ոչ մեկը չի դառնում ամբողջական անոթ, միայն մեկ թասիկ ունենք, որի բեկորները գտնվել են տարբեր տարածքներից ու անկյուններից»,- հայտնեց Արտանիշի պեղումների մասնակից Մարիամ Ամիրյանը:

Պեղումներն Արտանիշում կշարունակվեն նաև այս տարի:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

23:48 31.07.2025

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

23:39 31.07.2025

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարար

23:32 31.07.2025

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարար

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

23:19 31.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...

BACK_TO_TOP