11:16 14.03.2020
Հանրային խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել: Դրանում, մասնավորապես, նշված է.
«Առաջիկա շաբաթներին Հանրային խորհրդի մի քանի հանձնաժողովներում նախատեսված էին քննարկումներ, հանդիպումներ և նիստեր՝ տարբեր ձևաչափերով ու կազմերով: Այսօր, սակայն, Հանրային խորհրդի քարտուղարությունը ստացել է մի շարք բանավոր և գրավոր առաջարկներ՝ աշխատանքները հեռահար, առցանց պլանավորելու և իրականացնելու հնարավորություն ստեղծելու վերաբերյալ:
ՀԽ նախագահը քարտուղարության հետ քննարկել է ստացված առաջարկները, որի արդյունքում որոշվել է, որ անհրաժեշտ բոլոր ռեսուրսներն առկա են (կամ կարող են ձեռք բերվել) աշխատանքները հեռահար կազմակերպելու համար՝ միաժամանակ ապահովելով Հանրային խորհրդի բնականոն գործունեությունը: Ուստի առերես հանդիպումները, քննարկումները, Հանրային խորհրդի ու նրա հանձնաժողովների նիստերը, քաղաքացիների ընդունելությունները ժամանակավորապես կփոխարինվեն առցանց տեսակոնֆերանսներով և էլեկտրոնային նամակագրությամբ:
Հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության հորդորը՝ նվազագույնի հասցնելու հանրային շփումները, քաղաքացիներին առաջարկում ենք իրենց հուզող բոլոր հարցերի վերաբերյալ գրավոր դիմումները Հանրային խորհրդին ուղղել [email protected] էլ.փոստի հասցեով: ՀԽ քարտուղարությունը այս պայմաններում էլ իր բնականոն աշխատանքի միջոցով ընթացք կտա դրանց, պարզապես այդ ամենն իրականացնելով հեռահար ու առցանց հաղորդակցության եղանակներով։
Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ նախազգուշական քայլեր իրականացնելուն զուգահեռ՝ անհարկի խուճապ չստեղծելու և ապատեղեկատվությունից խուսափելու համար, անհրաժեշտ է հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը:
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում.
Առո՛ղջ եղեք»:
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...