Անցկացվել է Քրեակատարողականի ծառայողների արտաքին տեսքի և նոր համազգեստի կրման կարգի շարային ստուգատես – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

Անցկացվել է Քրեակատարողականի ծառայողների արտաքին տեսքի և նոր համազգեստի կրման կարգի շարային ստուգատես

11:37 14.03.2020

2020թ. մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքի շարային հրապարակում ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ անցկացվեց Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության, պահպանության ապահովման, ուղեկցումների, հերթապահության և հատուկ նշանակության բաժիններում ծառայություն իրականացնողների արտաքին տեսքի և նոր համազգեստի կրման կարգի ստուգատես, ինչպես նաև ցուցադրական վարժանք հատուկ նշանակության ստորաբաժանման կատարմամբ:

Ստուգատեսի ընթացքում մասնակից ստորաբաժանումների կողմից ներկայացվեցին համապատասխան զեկուցումներ, շարային պատրաստվածությանը բնորոշ հնարքներ:

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանի, տեղակալներ, արդարադատության գնդապետներ Վահե Պապոյանի, Վարդգես Ծաղիկյանի և Ռոբերտ Մինասյանի ուղեկցությամբ, անցավ ստուգատեսի մասնակից ստորաբաժանումների շարքերով, ողջունեց նրանց և ստուգեց ներկայացվածության և պատրաստվածության վիճակը, որի ընթացքում տրվեցին թերություններն ու բացթողումները վերացնելուն ուղղված ցուցումներ:

Ստուգատեսի անցկացումից հետո Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողների մասնակցությամբ ցուցադրվեցին տարաբնույթ, ոչ ստանդարտ իրավիճակներում կողմնորոշումների և գործողությունների իրականացմանն ողղված մարտական հնարքներ, ինչպես նաև վնասազերծման բեմադրություններ: Ծառայողներն աչքի ընկան իրենց բավարար արհեստավարժությամբ, զգոնությամբ և պատրաստվածությամբ:

Հիշեցնենք, որ Քրեակատարողական ծառայության համակարգը Ներքին գործերի նախարարությունից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգ ընդգրկվելուց հետո կատարվող բարեփոխումների շրջանակում Կառավարության 2019թ. հունիսի 20-ի որոշմամբ առաջին անգամ փոփոխության է ենթարկվել նաև քրեակատարողական ծառայողների հանդերձանքը, ինչը միանշանակ խորհրդանշում է նոր ձևում նոր բովանդակության արտացոլում:

Ծառայության պետ Արթուր Գոյունյանը, գոհունակություն հայտնելով ծառայողների մասնագիտական պատրաստվածությունից, պատշաճ ու ծառայողին հարիր ներկայանալու կեցվածքից, հանձնարարեց, որ ծառայողները համազգեստը կրեն օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, ինչը նաև խթանիչ միջոց կհանդիսանա ոլորտային քաղաքականության սկզբունքներն արդի պահանջներին, ծառայությունը կրելու կարգին ու պայմաններին ներկայացվող նոր ձևաչափերը կենսագործելու համար, որոնք միանշանակ միտված են ապահովելու և զարգացնելու Քրեակատարողական ծառայության արտաքին տեսքը, գործելակերպի օրինականությունը, միասնականությունը, արհեստավարժությունը, զգոնությունը, պատասխանատվությունը, ինչպես նաև ամրապնդելու հասարակական վստահությունը ծառայության հանդեպ:

Յուրաքանչյուր շաբաթ ՀՀ ԱՆ քրեակատարողական 12 հիմնարկներում ևս անցկացվում են արտաքին տեսքի և համազգեստի կրման կարգի ստուգատեսներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:34 27.07.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

13:16 27.07.2025

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

Առնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

13:01 27.07.2025

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

12:49 27.07.2025

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

12:34 27.07.2025

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

12:22 27.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...

BACK_TO_TOP