18:24 15.03.2020
Մայր Աթոռն արձագանքել է եկեղեցիներում ծիսակատարությունները ժամանակավորապես դադարեցնելու կոչերին։ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքում գրել է.
«Հայոց Եկեղեցին քաջ գիտակցում է իր պատասխանատվությունը հայրենիքի և ժողովրդի առջև։ Ամենայն Հայոց Հայրապետը հետևում է խնդրի առնչությամբ բոլոր զարգացումներին թե´ հայրենիքում, թե´ արտերկրի մեր թեմերում ու համայնքներում, իսկ պատկան մարմինները մշտական կապի մեջ են Մայր Աթոռի հետ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է ամենքիս պահպանել խաղաղություն, հոգատարություն և սեր դրսևորել միմյանց հանդեպ, որ զորացնենք մեզանում միաբանության ոգին՝ ի վիճակի լինելու միասնական ջանքերով հաղթահարել այս համավարակը:
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մարտի 13-ին գումարված ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով «հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները: Թեմակալ առաջնորդների միջոցով հոգևոր հովիվներին տրված են եղել անհրաժեշտ թելադրություններ՝ ի մասնավորի կիրակնօրյա պատարագի ժամանակ եկեղեցիներում կանխարգելիչ միջոցների ձեռնարկման կապակցությամբ:
Այսօր Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում մեր հոգևորականներն իրենց աղոթքն են բարձրացրել առ Աստված մեր հայրենիքի, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների առողջ և անվտանգ կյանքի համար՝ իրենց հորդորը բերելով ներկաներին պատասխանատվությամբ մոտենալ պատկան մարմինների կողմից տրվող ցուցումներին:
Տեղեկացնեմ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս դադարեցված է մի շարք կառույցների` ներառյալ կրթական, սոցիալական խնամատարական հաստատությունների, Մայր Աթոռի թանգարանների գործունեությունը:
Իրավիճակից ելնելով՝ վաղը Մայր Աթոռում Վեհափառի նախագահությամբ վերստին գումարվելու է ժողով, որի ընթացքում կքննարկվեն մի շարք կարևոր հարցեր։
Մինչ այդ հորդորում ենք մեր բարեպաշտ ժողովրդին պահպանել հանդարտություն: Հորդորում ենք նաև զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներին տուրք չտալ և չհանրայնացնել պատեհապաշտության մոլությամբ տառապող որոշ անձանց կողմից Հայոց Եկեղեցու և բարեպաշտ հայորդիների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններն ու անտեղի դատողությունները»:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարը կոչ է արել քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը։
Արսեն Թորոսյանը հիշեցնել է, որ առնվազն Հարավային Կորեայում և հարևան Իրանում նոր կորոնավիրուսային վարակի պայթյունաձև տարածումը պայմանավորված էր հենց կրոնական արարողություններով։
Չնայած հորդորներին՝ Առաքելական եկեղեցիններում, այնուամենայնիվ, կիրակնօրյա պատարագ է մատուցվել։
23:59 26.07.2025
Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետՀունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճելՀրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ ՓիմբլեթUFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...
23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...