Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները շարունակվում են։ Այս մասին գրված Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Քաղաքապետ Դիանա Գասպարյանի հանձնարարությամբ վաղ առավոտից մեկնարկել և շարունակվում են Էջմիածնի տարբեր թաղամասերի մարդաշատ փողոցների ու մայթերի քլորամաքրման աշխատանքները:
Ախտահանվում են նաև կանգառներն եւ հասարակական վայրերում տեղադրված նստարանները»,- գրված է էջում: