Կորոնավիրուսով պայմանավորված` Չինաստանի իշխանություններն անցնում են խստացումների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

Կորոնավիրուսով պայմանավորված` Չինաստանի իշխանություններն անցնում են խստացումների

10:27 16.03.2020

Չինաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով  այն հանգամանքը, որ Չինաստանը բարձր է գնահատում արտերկրից վիրուսի ներթափանցման ռիսկերը, Պեկինի իշխանությունների կողմից կիրառվում են որոշակի խստացումներ։

Այսպես՝ մարտի 15-ին Պեկինի Մունիցիպալ ժողովրդական կառավարության Գլխավոր քարտուղարի տեղակալ Չեն Բեյը հայտարարել է, որ մարտի 16-ից՝ 00.00-ից բոլոր օտարերկրացիները, որոնք ժամանում են Պեկին (բոլոր չվերթները ժամանելու են միայն Պեկինի միջազգային օդանավակայան) համապատասխան նախնական զննումից հետո կենտրոնացված տեղափոխվելու են հատուկ նախատեսված կուտակման կետ՝ (էքսպո կենտրոն) 14-օրյա կարանտին անցնելու նպատակով։ Այն իրականացվելու է կառավարության կողմից հաստատված վայրերում՝ հյուրանոցներում՝ ուղևորների հաշվին։

Այն ուղևորները, որոնք Պեկին են ժամանում տարանցիկ, նույն օրվա ընթացքում մեկնելու պարագայում, սպասում են  օդանավակայանի հատուկ վայրում, ապա ուղեկցվում իրենց հաջորդ թռիչքի տերմինալ։ Իսկ հաջորդ օրը մեկնելու պարագայում տեղավորվում են պետության կողմից նշված հյուրանոցում՝ իրենց հաշվին, ապա ուղեկցվում հաջորդ թռիչքի տերմինալ։

Պեկինի իշխանությունները զգուշացնում են բոլորին, որ առողջության հետ կապված, ինչպես նաև նախքան Պեկին ժամանելը իրականացրած ճամփորդությունների մասին կեղծ տեղեկության տրամադրման համար նախատեսվում է պատասխանատվություն՝ այդ թվում և քրեական։

Այն ուղևորները, որոնք Պեկին են ժամանում տարանցիկ, ապա ուղևորվում այլ նահանգներ, պարտավոր են ենթարկվել տվյալ նահանգում կամ քաղաքում գործող կարանտինային կարգին։

Շանհայ և Գուանջոու քաղաքներում խստացման առումով որևէ փոփոխություն չկա։ Բոլոր ժամանող ուղևորները,  համապատասխան բժշկական զննումից հետո, պետք է անցնեն 14-օրյա ինքնամեկուսացում, ինչը հնարավոր է իրականացնել ըստ բնակության վայրերի(եթե համատիրությունների կողմից այլ որոշում չկա)։ Բժշկական սպասարկման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են քաղաքացիների կողմից, որի համար հնարավոր է օգտագործել նաև  Չինաստանում գործող բժշկական ապահովագրությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

23:36 26.07.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց  բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

23:22 26.07.2025

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

Կրեմլը հարվածում է ադրբեջանական լոբբիին․ Միշուստինն աշխատանքից ազատել է Բաքվի ազդեցության գործակալին

23:07 26.07.2025

Կրեմլը հարվածում է ադրբեջանական լոբբիին․ Միշուստինն աշխատանքից ազատել է Բաքվի ազդեցության գործակալին

Ադրբեջանի ազդեցության գործակալի համբավ ունեցող հայտնի ռուս լրագրող Միխայիլ Գուսմանն ազատվել է Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության առաջին փոխտնօրենի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ինչի՞ հետ է կապված այս որոշումը, արդյո՞ք ճիշտ են ռուսական մամուլում ու տելեգրամ-ալիքներում տարածվող տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները սպասարկում են Ուկրաինայի հատուկ ծառայություններին: Իսկ […] ...

Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավոր

22:55 26.07.2025

Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավոր

Հուլիսի 26-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության մետրոյի հարևանությամբ` էստակադայի մոտ, բախվել են «Zhong Tong» և «MAN» մակնիշի 2 ավտոբուսները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար […] ...

«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»

22:48 26.07.2025

«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»

«Միլանը» Հոնգ Կոնգում ընկերական հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» հետ և հաղթել 4-2 հաշվով։ Դուբլ է գրանցել Նոա Օկաֆորը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Ռաֆայել Լեաուն ու Ռուբեն Լոֆտուս-Չիկը, անգլիական ակումբից գոլերը խփել են Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն։ «Լիվերպուլը» հաջորդ ընկերական խաղում հուլիսի 30-ին Ճապոնիայում կմրցի «Յոկոհամայի» դեմ։ «Միլանն» էլ հուլիսի 31-ին կհանդիպի ավստրալական […] ...

BACK_TO_TOP