Վատիկանի գաղտնիքները. Սուրբ աթոռում ի՞նչ են թաքցնում Հոլոքոստի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC

Վատիկանի գաղտնիքները. Սուրբ աթոռում ի՞նչ են թաքցնում Հոլոքոստի մասին

21:30 22.03.2020

Կորոնավիրուսի ֆոնին կարծես անտեսվել է կարևորագույն մի իրադարձություն՝ մարտի 2-ից Վատիկանը բացել է Երկրորդ  համաշխարհային պատերազմին վերաբերող արխիվները: Մինչ այժմ դրանք գաղտնի էին պահվում, քանի որ հիմնավոր կասկածներ կային, որ Պիոս 12-րդ պապը «աչք է փակել» Հոլոքոստի սարսափների վրա:

Ի դեպ, Պապը, որին հաճախ անվանում են «Հիտլերի Պապ», մինչ գահակալությունը եղել է Գերմանիայում պապական նունցիա՝ եկեղեցական-դիվանագիտական ներկայացուցիչ՝ Էուջենիո Պաչելի անունով, որն ականատես է եղել նացիստների իշխանության գալուն։ Բազմաթիվ պատմաբաններ վստահ են, որ նա իմացել է նացիստների վայրագություների մասին, սակայն «աչք է փակել», ոչինչ չի ձեռնարկել:

Վատիկանը, սակայն, պնդում է՝  Պիոս 12-րդն արել է ամեն ինչ՝  հրեաների կոտորածը դադարեցնելու  համար:

Պատմական ճշմարտությունը բացահայտելու համար էլ Հռոմի պապ Ֆրանցիկոսը հայտարարեց.

«Ես  որոշել եմ բացել Երկրորդ համաշխարհային պատերազմին վերաբերող արխիվները: Եկեղեցին չի վախենում պատմությունից»:

Եվ ահա, ավելի քան 16 միլիոն էջից բաղկացած, տասնյակ լեզուներով գրված, ավելի քան 120 բաժին ունեցող պատմական արխիվները հայտնվել են աշխարհի 200 պատմաբանների տրամադրության տակ: Պատմական արխիվի ուսումնասիրությանը մասնակցել ցանկացող պատմաբանների հազարավոր հայտերից խստագույն չափանիշներով ընտրվել են 200-ը: Ավելի քան 2 տասնամյակ կպահանջվի այս փաստաթղթերն ամբողջությամբ ուսումնասիրելու համար:

Վարկածներ կան, թե հենց Վատիկանում են պահվում նացիստական Գերմանիայի հսկայական արխիվն ու նացիստական էլիտայի անհամար հարստությունը:

«Սուրբ լինելու համար պետք է լինել անվախ, իսկ Պիոս 12-րդը եղել է վախկոտ: Նա ատում էր կոմունիզմն ավելի շատ, քան ֆաշիզմը, Վատիկանն այդ ժամանակ սարսափում էր ոչ թե ֆաշիզմից ու Հիտլերից, այլ կոմունիզմից ու Խորհրդային Միությունից: Պապի կենսագրության ամենաաղաղակող փաստն այն է, որ նա իմացել է Հռոմից հրեաների վտարման մասին և ոչ մի քայլ չի ձեռնարկել»,- ասել է պատմաբան, Լա Սաիլենացայի համալսարանի պրոֆեսոր Ամադեո Օստի  Գուերացցին:

Պատմաբանները վստահ են, որ Պիոս 12-րդը դեռ 1933 թվականին է իմացել, որ նացիստական Գերմանիան սկսել է հրեաների հալածանքները, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկել, ավելին, Վատիկանի արխիվների գաղտնի արկղերում է պահվում Ադոլֆ Հիտլերի ընդունելություների վերջին մատյանը, որտեղ վերջին գրառումը կատարվել է 1945 թվականի ապրիլի 20-ին: Բունկերում այդ օրը Հիտլերին այցելել են նաև Վատիկանի ներկայացուցիչներ:

Իտալիայում բնակվող հրեաների կոտորածների մասին առաջին տեղեկություններն ի հայտ են եկել 1943 թվականին: Հոկտեմբերին Վատիկանը պաշտոնապես  թույլատրում է  կաթոլիկ եկեղեցու սպասավորներին  փրկել հրեաներին: Ցավոք, միայն 400 հրեա է կարողանում փրկվել եկեղեցու սպասավորների ջանքերով: Նրանք թաքնվում են Վատիկանում, ևս 8000-ը՝ մենաստաններում, բայց հրապարակային դատապարտել  Հիտլերի գործողությունները Պիոս 12-րդը չի համարձակվում: Իտալիայում բնակվող հարյուր հազարավոր հրեաներ գնդակահարվում են կամ ուղարկվում համակենտրոնացման ճամբարներ:

Ըստ  էության, Պիոս 12-ը չի օժանդակել Հիտլերին, սակայն չի էլ դատապարտել, ինչի համար էլ պատմաբանները  ճշմարտությունն են փնտրում: Մի խումբ պատմաբաններ համոզված են, որ Պիոս 12-րդին բաժին է ընկել գահակալման բարդ ժամանակաշրջան և նա ստիպված է եղել դիվանագիտորեն մոտենալ այդ ամենին:

Ի դեպ, 2009 թվականին Հռոմի պապ Բենեդիկտոսը հավանություն էր տվել Կաթոլիկ միաբանության առաջարկին՝  սրբադասել Պիոս 12-րդին, սակայն գործընթացը 2014 թվականին կասեցվել է Ֆրանցիսկոս  պապի կողմից՝  հաշվի առնելով Պիոս պապի ոչ միանշանակ դերակատարումը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP