17:42 22.03.2020
Բրիտանական Սանդերլենդ քաղաքում 1919 թվականին սպանված պարուհու դին հուղարկավորվել է նրա անհետացումից մեկ դար անց: Այդ մասին հայտնում է BBC-ն:
Մեյմի Ստյուարտը պարով զբաղվելու նպատակով ծնողներից հեռացել է, երբ դեռահաս էր: 1918 թվականին նա ամուսնացել է ծովային ինժեներ Ջորջ Շոթոնի հետ: Նրանք ապրում էին Ուելսում և հաճախ տեղափոխվում: Վերջին անգամ նա կապ է հաստատել իր ընտանիքի հետ 1919-ի Սուրբ Ծննդյան տոների ժամանակ: Այն ժամանակ նա 26 տարեկան էր: Դրանից հետո նա դադարել է կապի դուրս գալ, և ընտանիքը հայտարարել է նրա անհետացման մասին:
Շոթոնին հարցաքննել են սպանության կասկածանքով, սակայն նրան մեղադրելու համար բավարար ապացույցներ չեն ստացվել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տղամարդը երկու կին է ունեցել, և նրան բանտ են նստեցրել:
1961թ. Ստյուարտի աճյունը հայտնաբերել են Ուելսի Գաուեր թերակղզու կապարի լքված հանքավայրում: Այդ ժամանակ Շոթոնը մահացել էր, բայց կասկածները մնում էին, որ նա է սպանել կնոջը:
2019-ին չբացահայտված սպանությունների մասին հեռուստածրագրի ներկայացուցիչները կապ են հաստատել Ստյուարտի բարեկամուհու՝ Սյուզի Օլդնոլի հետ և տեղեկացրել նրան, որ կնոջ աճյունը դեռ պահվում է Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում գտնվող դատական լաբորատորիայի պահարանում: Օլդնոլը որոշել է կազմակերպել կնոջ հուղարկավորությունը:
«Ես հավատացյալ չեմ, բայց կարծում եմ, որ դա սարսափելի է: Նա սպանվել է, թողնվել քարանձավի մթության մեջ 40 տարի, այնուհետև ևս 60 տարի պահվել է դատաբժշկական լաբորատորիայի պահարանում, որտեղ նա, ըստ երևույթին, ներկայացվել է ուսանողներին որպես անատոմիական նմուշ»,- ասել է նա:
Օլդնոլը կապ է հաստատել լաբորատորիայի ավագ դատաբժշկի՝ Սթիվեն Լիդբիթերի հետ: Տղամարդը պատմել է, որ իրեն վաղուց են առաջարկվել ազատվել աճյունից, բայց ինքը չի համարձակվել դա անել, քանի որ ենթադրել է, որ հարազատները կարող են գալ նրա աճյունի հետևից: 2019-ի դեկտեմբերին Օլդնոլն ամուսնու հետ կազմակերպել է բարեկամուհու հուղարկավորությունը: Նա գտել է Ստյուարտի ծնողների գերեզմանը Սանդերլենդի գերեզմանատանը և հուղարկավորել Ստյուարտին այնտեղ:
«Մենք կատարեցինք նրա հուղարկավորությունը, ծաղիկներ դրեցինք, մի քանի խոսք ասացինք և գնացինք տուն, ահա և ամենը»,- ասել է Օլդնոլը:
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 22.07.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետՀուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...
23:53 22.07.2025
Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտԱյսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...
23:51 22.07.2025
Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքներըՄեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս թունելն ունենալու է 530մ երկարություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:49 22.07.2025
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […] ...
23:46 22.07.2025
Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։ Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով […] ...