«ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ չընդունվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

«ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ չընդունվեց

16:33 18.03.2020

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որի համահեղինակներն են Մերի Գալստյանը, Վարազդատ Կարապետյանը, Լենա Նազարյանը:

Նախագծի զեկուցողը «Իմ քայլը» խմբակցության անդամ Մերի Գալստյանն էր, որ այս օրենքի անհրաժեշտությունը որակեց «հրատապ», «օրհասական»` պետության համար ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Հրատապության հարցը վիճարկեցին հանձնաժողովականները:

Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց, թե որն է հարցի հրատապությունը և ինչո՞ւ չի հետաձգվում՝ ելնելով ստեղծված իրավիճակից՝ հեղինակին կոչ անելով հետ կանչել նախագիծը.

«Հրատապություն չկա, բոլոր ոլորտներում կտրուկ նվազումներ են լինում, մարդիկ իրենց աշխատողներին չեն կարողանում աշխատանքի հրավիրել կամ հակառակը՝ իրենք են ուղարկում տուն, ո՞րն է հրատապությունը»:

Գալստյանը նշեց՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ պետությունը չունի անհրաժեշտ գործիքակազմ իր առջև ծառացած ռիսկերը լուծելու համար՝ շեշտելով, որ նախագիծը հետ կանչելուն համաձայն չէ ո´չ ինքը, ո´չ մյուս հեղինակները:

«Բացառված է, որ նախագիծն առնվազն ես՝ որպես համահեղինակ, հետ վերցնեմ։ Ես կխնդրեի, որպեսզի ցուցումներ չտայիք, թե ինչ ճիշտ կլիներ, որ ես անեի նախորդ ամիսների ընթացքում»:

Նա նշեց, որ նախագիծը վերաբերում է միայն բացառապես նոր և բացառապես մետաղական օգտակար հանածոների արդյունաբերության թույլտվությունները 2 տարով սահմանափակելուն՝ նշելով, որ այդ ընթացքում կկարողանան նաև վերանորոգել օրենսդրական բացերը: Նա շեշտեց, որ արդեն գործող տնտեսվարողներին այն չի վերաբերում: Ամեն դեպքում հանձնաժողովականները առաջին ընթերցմամբ այն չընդունեցին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP