Հոգեբանական պարզ միջոցներ դիմադրողականությունը բարձրացնելու համար. զրույց հոգեբանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC

Հոգեբանական պարզ միջոցներ դիմադրողականությունը բարձրացնելու համար. զրույց հոգեբանի հետ

22:59 22.03.2020

SHANTNEWS.am-ի հետ զրույցում հոգեբան Նարինե Աբրահամյան-Թովմասյանն անդրադարձել է մարդու ֆիզիկական վիճակի վրա հոգեկան վիճակի ազդեցությանը:

«Հոգեկանի ու ֆիզիկականի փոխկապակցության փաստը նորություն չէ: Եթե նույնիսկ կողմնակից չենք մետաֆիզիկական տեսություններին /Լուիզա Հեյ, Լիզ Բուրբո/, համաձայն որոնց՝ յուրաքանչյուր ֆիզիկական հիվանդության ներքո քողարկված է հոգեբանական չլուծված խնդիր, բացասական համոզմունք, հոգեկերտվածքի յուրահատկություն, ապա պետք է հաշվի նստենք գիտական հետազոտությունների հետ, որոնք բացահայտում են հիվանդությունների հոգեսոմատիկ՝ հոգեմարմնական բնույթը»,- ասում է նա:

Հոգեբանը նշում է, որ հուզական յուրաքանչյուր վիճակ ունի իր ֆիզիկական բաղադրիչը՝ սրտի աշխատանքի տեմպի փոփոխություն, ճնշման տատանումներ, ջղաձգություն, մկանային լարվածություն: Հետևաբար, յուրաքանչյուր տևական հուզական վիճակ ամրապնդում է մարմնի ոչ ցանկալի տեղաշարժերը:

«Ավստրալացի և ամերիկացի հետազոտողները բացահայտել են, որ տևական կամ կարճաժամկետ բացասական հոգեվիճակները ներազդում են նաև իմունիտետի վրա՝ թուլացնելով օրգանիզմի դիմադրողականությունն ու խոցելի դարձնելով այն տարատեսակ վարակների համար: Ցավոք, բացասական հույզերն ու հոգեկանի աշխատանքը խաթարող գործոններն անխուսափելի են: Սակայն, երբ գիտակցում ես հակազդման հետևանքների կարևորությունն առողջության վրա, ավելի դյուրին է դառնում նաև վերապրել դրական հույզերը, վերահսկել՝ բացասականները»,- նշում է Աբրահամյան-Թովմասյանը:

Վերջինս նկատում է՝ ստեղծված իրավիճակը՝ մեր սովորական առօրյան խաթարող օրակարգը, մի կողմից մարտահրավեր է մեզ համար, սթրեսային իրավիճակ, մյուս կողմից՝ փայլուն հնարավորություն՝ վերանայելու սեփական խորքային համոզմունքները, կենսակերպը, արժեքները, հույզերի սպեկտրը, որոնք սովորական են դարձել մեր ընտանիքներում, աշխատավայրում և այլուր:

Նրա խոսքով՝ գոյություն ունեն մի շարք պարզ հնարքներ, որոնք կօգնեն գոնե ընտանեկան մակարդակում դրական փոփոխությունների հասնել և շատ մատչելի են  իրականացնելու համար:

«Այս օրերին գայթակղիչ է դառնում խախտել քնելու ռեժիմը: Սա ցանկալի երևույթ չէ՝ բոլորիս հայտնի պատճառներով: Օրը սկսեք սովորականից մի փոքր ուշ, բայց ոչ կեսօրից: Համացանցը ողողված է հոգեմարզումներով, որոնք կարող եք ամբողջ ընտանիքով անցկացնել:

Օգտվեք չշտապելու հնարավորությունից: Վայելեք առավոտյան նախաճաշը՝ հանգստացնող երաժշտության ուղեկցությամբ:

Ստեղծեք օրակարգ՝ ձեր ընտանիքի համար. ցանկալի է դա անել ընտանիքի բոլոր անդամների ներգրավմամբ: Հաշվի առեք, որ օրակարգում պետք է լինեն կետեր, որոնք հնարավորություն կտան յուրաքանչյուրին գոնե կարճ տևողությամբ անձնական ժամանակ ունենալ:

Ընտրողականություն ապահովեք նաև ստացվող տեղեկատվության առումով. ձեզ կօգնեն հետևյալ հարցադրումները՝

  1. Արդյո՞ք այս ինֆորմացիան հավաստի է,
  2. Արդյո՞ք այն օգտակար է,
  3. Ինչպե՞ս կարող եմ օգտագործել այս տեղեկությունը՝ ի բարօրություն ինձ և շրջապատողներիս:

Եթե ստացված ինֆորմացիան որևէ գործիք չի տրամադրում դրական փոփոխությունների իրականացման համար, ապա այն անարժեք է: Ավելորդ է ասել, որ օրվա ընթացքում մի քանի ժամ wi-fi-ի և համացանցի բարիքներից չօգտվելը ոչ պակաս արդյունավետ «մաքրման ու ազատագրման» միջոց է»,- ասում է հոգեբանը:

Հոգեբանի խոսքերով՝ դրական հույզերի ամրապնդման համար մի փոքր ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, քան բացասականներով վարակվելու համար: Նա ներկայացնում է նաև միջոցներ, որոնք մի կողմից կլրացնեն «անսպասելի պարապության» ժամերը, մյուս կողմից՝ կնպաստեն դրական հույզերի առաջացմանն ու ամրապնդմանը: Դրանք հետևյալն են.

  • Երախտիքի գործիք: Առաջարկեք, որ առավոտյան և երեկոյան ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը երեքական դրական երևույթ, փաստ, դեպք արձանագրի, որի համար շնորհակալ է: Սրանք կարող են լինել սովորական բաներ, ինչպիսիք են արևի առկայությունը, ձեր ֆիզիկական սովորական կարողությունները՝ տեսնելու, լսելու, շարժվելու և այլն: Ի դեպ, ամենափոքրերին կարող եք առաջարկել նկարել այն, ինչ իրենց ուրախացնում ու գոհունակություն է առաջացնում: Լավ կլինի նաև գրի առնեք ձեր երախտիքի ցուցակները:
  • Դրական հիշողությունների պաստառ: Ընտանեկան ալբոմներից ընրեք ամենավառ ու ուրախացնող լուանկարները և դրանցով մի պաստառ պատրաստեք: Կարող եք այն հագեցնել դրական աֆֆիրմացիաներով՝ պնդումներով (Մենք ուրախ ենք, երջանիկ ենք և այլն): Այստեղ կարող եք թվարկել նաև ձեր / ձեր ընտանիքի բոլոր անդամների հաջողությունները՝ կյանքի տարբեր փուլերում և տարբեր ոլորտներում:
  • Երազանքների քարտեզի պատրաստում: Հոգեբանական շատ հայտնի հնարք է. պատրաստեք մի պաստառ, որը կարտահայտի ձեր երազանքները՝ ապագայի հետ կապված: Գունեղ նկարներն ու ոգեշնչող կարգախոսները ոչ միայն աչք են շոյելու, այլ նաև դառնալու են դրական համոզմունքներ, որոնք մեծապես կանդրադառնան ձեր հույզերի և հետևաբար՝ հոգեսոմատիկ վիճակի վրա:
  • Վերջին երկու աշխատանքների արդյունքները ցանկալի է փակցնել տեսանելի մի վայրում: Ամեն անգամ դրանք տեսնելիս դրական հույզերի առաջացումը կամրապնդի դրանց արտացոլանքը ուղեղում:

Հոգեբանը վստահեցնում է՝ պարզ, բայց շատ արդյունավետ հնարքները կամրապնդեն ձեր ընտանիքի փոխհարաբերությունները, դրական մթնոլորտը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

00:06 21.07.2025

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

Հուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

23:59 20.07.2025

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

Աֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

23:48 20.07.2025

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

Հուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

23:27 20.07.2025

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

23:00 20.07.2025

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

22:35 20.07.2025

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...

BACK_TO_TOP