13:28 21.03.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ իր ընտանիքի անդամների համար էլ է դժվար այս օրերին փակված մնալ տանը։
«Շատերիդ պես, մեր ընտանիքի համար էլ է դժվար այս օրերին փակված մնալ տանը։
Հասկանում ու գիտակցում ենք, որ շատերդ կարոտել եք դասերին, ընկերներին, աշխատանքին, գարնանային Երևանում զբոսնելուն։ Մենք էլ ենք կարոտել։ Սակայն այս պահին անչափ կարևոր է մեր բոլորի բարձր գիտակցությունը։
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակածների և մահերի ցուցանիշը սարսափելի է։ Բարեբախտաբար, մեր երկրում մահվան դեպք չի գրանցվել, սակայն վարակվածների թիվն էլ մտահոգիչ է։
Հետևաբար, հանուն մեզ, հանուն մեր ընտանիքների, մեր երեխաների, մեր ծնողների, մեր ընկերների, մեր համաքաղաքացիների, մեր երկրի ու մեր ժողովրդի մնանք տանը, օգնենք բժիշկներին և պատկան մարմիններին ավելի արագ հաղթելու այս համաճարակին։
Օգնենք նրանց ավելի շուտ բնականոն կյանքի վերադառնալու ցանկությամբ։
Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին։
Հ․Գ․ Լուսանկարը 2019 թվականի հունվարի»,- գրել է Աննա Հակոբյանը:
18:25 13.07.2025
ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել էՏեխաս նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Քեր շրջանն ամենաշատն է տուժել տարերքից, զոհվել է 103 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Ավելի քան 170 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել էր Տեխաս։ Հուլիսի 6-ին նա արտակարգ դրություն հայտարարեց Քեր […] ...
18:00 13.07.2025
Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառովԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...
17:40 13.07.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը Միացյալ Նահանգներում բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն։ Նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ», – ասվում […] ...
17:20 13.07.2025
Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասինՀունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...
17:05 13.07.2025
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակինԱյսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից […] ...
16:30 13.07.2025
Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...